Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Ին­չո՞ւ հյու­րին հնա­րա­վո­րու­թյուն չտալ «գա­րե­ջուր խմել» ըն­կե­րոջ հետ այն­տեղ, որ­տեղ էլ նա գտնվե­լիս լի­նի

INTERNATIONAL NEWS

rosbalt.ru-ն «Պուտինը որոշել է «ուղղակի գարեջուր խմե՞լ» երևանյան բանտում» վերնագրով հոդվածում գրում է, որ հոկտեմբերի 1-ին նախատեսված է Երևանում անցկացնել ԵԱՏՄ-ի տնտեսական խորհրդի նիստ ԵԱՏՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները սկսել են մշտապես պահանջներ ներկայացնել ԵԱՏՄին, և այդ հարցում նրանց ամենամեծ նյարդայնացնողը Ռուսաստանն է:

Որոշ հայկական իշխանամետ ԶԼՄ-ներ իրենց պարտքն են համարում քննադատել ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿին ու Ռուսաստանին և ձեռքի հետ էլ «ծաղրել» Ռուսաստանի առաջնորդին: Ընդ որում, Հայաստանը չի էլ պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից և ազատվել Մոսկվայի հետ իրեն «պարտադրված» հարաբերություններից մի պարզ պատճառով՝ շահավետ չէ: Ներկայումս հայ հասարակությունը գուշակում է՝ արդյոք Պուտինը կժամանի՞ Հայաստան, թե՞ նիստը կտեղափոխի Մոսկվա:

Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ չժամանի, ի՞նչ պատճառ կա: Մանավանդ, հաշվի առնելով այն, որ դրա հույսը ունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև հույս ունի նիստին «ստանալ» նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանիին:

Պարզվում է, այնուամենայնիվ, մի խիստ գերկարևոր պատճառ գոյություն ունի: Ըստ հայկական «Փաստ» թերթի, Ռուսաստանի նախագահի անվտանգության ծառայությունը պահանջել է հայկական համապատասխան ծառայությունից ապահովել Պուտինի անվտանգությունը նրա՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կատարելիք այցի ընթացքում, որը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, սակայն ստացել է մերժում:

Այս առիթով «Кавказский узел» թերթն էլ գրել է, որ չնայած աղբյուրները չեն բացահայտում, թե ինչու է Պուտինը որոշել անպայման այցելել հայաստանյան ռեժիմային հաստատություն, բայց հաշվի առնելով նրա «նուրբ հարաբերությունները» Քոչարյանի հետ, ծննդյան օրվա կապակցությամբ ավանդական դարձած շնորհավորանքները և այլն, կարելի է ենթադրել, որ Պուտինը ընդամենը կարոտել է Քոչարյանին և ցանկանում է նրան տեսնել և գուցե հետը գարեջուր խմել:

Հիմա հայկական ԶԼՄ-ները գուշակություններ են անում Պուտինի գալ-չգալու կապակցությամբ: Այս հարցով Հայաստանի արտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ անպայման գալու են բոլոր ԵԱՏՄ երկրների ղեկավարները: Բացի այն, որ հնարավոր է Իրանի նախագահի այցը, Երևանում սպասում են նաև Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին, և նախատեսվում է այդ երկրի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր կնքել:

Իրանի նախագահ Ռուհանիի այցի հետ հայերը մեծ հույսեր են կապում՝ հնչեղ աշխարհատնտեսական արդյունքի համատեքստում, որը, ի դեպ, կարող է խիստ բարկացնել ԱՄՆին: Իսկ ի՞նչ «խաղաթղթեր» ունի Հայաստանը, որ փորձում է աշխարհաքաղաքական խաղի մեջ մտնել Իրանի հետ: Նրա «հաղթաթուղթը» համարվում է ընդհանուր ցամաքային սահմանի առկայությունը Իրանի հետ, որը չունի ԵԱՏՄ ոչ մի երկիր:

Եվ, իրոք, Իրան-ԵԱՏՄ համագործակցության խորացման դեպքում Երևանը կարող է դառնալ կարևոր տարանցման կետ բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Փաշինյանը հույս ունի երկկողմանի համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերել Թեհրանի հետ, սակայն այդ հարցով կոնկրետ տնտեսական օրակարգ չունի: Այնուամենայնիվ, առայժմ անհայտ է՝ Ռուհանին կժամանի՞, թե՞ ոչ, սակայն նկատելի է, որ Հայաստանը ցանկանում է նման այցով աննախադեպ նշանակություն տալ Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ նիստին: 

Եթե լինի տնտեսական հետաքրքրություն, կժամանի, իսկ այցի քաղաքական հետաքրքրությունը տեսանելի չէ: Այնուամենայնիվ, Իրանի նախագահը ժամանելու նաև այլ հետաքրքրություններ ունի: Առաջին հերթին դա հանդիպումն է Պուտինի հետ և գլոբալ հարցերի քննարկումը, երկրորդ հերթին Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիր ունի, և նրան հետաքրքիր կլինի տեսնել ներմիութենական «շարժումները»:

Lragir.am-ը Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու օրը համարում է «ամոթի օր», քանի որ, չնայած «թավշյա հեղափոխությանը», Հայաստանը խրվել է և չի կարողանում դուրս գալ եվրասիական ճահճից: ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը, մեկնաբանելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ասել է, որ ցանկացած ինտեգրացիա ունի իր դրական և բացասական կողմերը, բայց ռազմա-քաղաքական առաջնահերթությունները միշտ էլ գերակա են լինում տնտեսականին, և պարզ է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը առաջին հերթին լուծում է Հայաստանի անվտանգության հարցը: Այնուամենայնիվ, այնպես չէ, որ ԵԱՏՄ-ն չունի տնտեսական զարգացման հեռանկարներ:

Հայաստանի համար բացվել է 200 միլիոնանոց ԵԱՏՄ շուկան, որն էլ զարգացնում է այդ երկրի արտահանումը: Մանկամտություն է համարել, որ ԵԱՏՄ-ն բացթողումներ ու սխալներ չունի: Դրանք, իհարկե, կան, բայց տարօրինակ է կարծել, որ դրանք կարելի էր շտկել միության ստեղծման այս կարճ ժամանակահատվածում: Սակայն, չնայած իր «երիտասարդությանը», ԵԱՏՄ-ն կարողացել է անդամ երկրների համար ապահովել լրացուցիչ տնտեսական աճի աղբյուրներ:

Դա «հաջողվել» է նաև Հայաստանին, բայց վերջինս անտեսում է կազմակերպությունում իր անդամակցության այդ դրական պահը: Ընդ որում, այստեղ խոսքը չզարգացած տնտեսությամբ և հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ վատ հարաբերությունների պատճառով կիսաշրջափակման մեջ գտնվող սեփական 2 միլիոնանոց շուկա ունեցող երկրի մասին է: ԵԱՏՄ-ն նրան տվել է 200 միլիոնանոց շուկա, որը ահռելի առավելություն է:

Նմանապես պետք է հաշվի առնել այն, որ անդամակցելով ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը փաստացի ստանում է Ռուսաստանի հովանավորությունը, որը և ներկայումս ապահովում է այդ երկրի անվտանգությունը: Ինչպես ասում են, եթե չունես զինանշանով թուղթ, ստիպված ես գրել սովորական թղթի վրա:

Ամեն դեպքում դա ավելի լավ է, քան գրելու համար ոչինչ չունենալը կամ էլ թզենու տերևի վրա գրելը: Եվս մեկ բան: Ինչո՞ւ հյուրին հնարավորություն չտալ «գարեջուր խմել» ընկերոջ հետ այնտեղ, որտեղ էլ նա գտնվելիս լինի, ըստ կովկասյան հյուրընկալության օրենքների:

«Փաստի» կողմից. սեպտեմբերի 11-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը հայտարարել էր, որ «բացի այցի նախնական որոշումից, որևէ այլ որոշումներ չեն ընդունվել, և ինքը նախագահ Պուտինի այցը կասկածի տակ դնող ողջ տեղեկատվությունը ստանում է լրատվամիջոցներից, ուստի չի կարող մեկնաբանել դրանք, որովհետև այլ տեղեկություն չունի և այլ բան չի կարող ասել»:

Կամո Խաչիկյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris