ԱԺ-ն քննարկում է խոշոր ենթակայանների համար Համաշխարհային բանկի վարկերը
ECONOMICSՀայաստանը Համաշխարհային բանկից 52 մլն դոլար կստանա 220 կՎ հզորությամբ 2 ենթակայանների վերանորոգման համար։ Հունիսի 22-ին Հայաստանի խորհրդարանում համապատասխան վարկային համաձայնության նախագիծը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Վարկը կտրամադրվի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը։ Գումարները կտրամադրվեն 25 տարով, 14.5 տարի արտոնյալ ժամկետով եւ Libor-ի հետ փոխկապակցված տոկոսադրույքով։
Եվս 17.16 մլն դոլար կհատկացնի Կառավարությունը, որը սովորաբար համաֆինանսավորումն իրականացնում է հարկեըի եւ մաքսատուրքերը դուրս գրելով։
Ծրագիրը նախատեսված է երկու կարեւոր ենթակայանների՝ Արագածոտնի մարզի «Աշնակ» կայանի եւ Երեւանի ՋԷԿ-ի ենթակայանի վերանորոգման համար։
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



