ԱԺ-ն քննարկում է խոշոր ենթակայանների համար Համաշխարհային բանկի վարկերը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանը Համաշխարհային բանկից 52 մլն դոլար կստանա 220 կՎ հզորությամբ 2 ենթակայանների վերանորոգման համար։ Հունիսի 22-ին Հայաստանի խորհրդարանում համապատասխան վարկային համաձայնության նախագիծը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Վարկը կտրամադրվի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը։ Գումարները կտրամադրվեն 25 տարով, 14.5 տարի արտոնյալ ժամկետով եւ Libor-ի հետ փոխկապակցված տոկոսադրույքով։
Եվս 17.16 մլն դոլար կհատկացնի Կառավարությունը, որը սովորաբար համաֆինանսավորումն իրականացնում է հարկեըի եւ մաքսատուրքերը դուրս գրելով։
Ծրագիրը նախատեսված է երկու կարեւոր ենթակայանների՝ Արագածոտնի մարզի «Աշնակ» կայանի եւ Երեւանի ՋԷԿ-ի ենթակայանի վերանորոգման համար։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



