«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան չի հեռանա մանչեսթերյան ակումբից, հայտնում է The Guardian-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնության է եկել 28-ամյա դարպասապահի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո Դե Խեան տարեկան կստանա այնքան աշխատավարձ, որքան ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 17 միլիոն եվրո:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին, եթե չստացվի համաձայնության գալ Դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



