«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել Դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան չի հեռանա մանչեսթերյան ակումբից, հայտնում է The Guardian-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնության է եկել 28-ամյա դարպասապահի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո Դե Խեան տարեկան կստանա այնքան աշխատավարձ, որքան ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 17 միլիոն եվրո:
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին, եթե չստացվի համաձայնության գալ Դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



