Անգլիան հաղթեց Բուլղարիային․ Քեյնը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
SPORTԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի հանդիպումները շարունակվում են։ Անգլիայի հավաքականը շարունակում է շատ վստահ խաղ ցուցադրել ու հստակ քայլերով շարժվում է առաջ։
Գարեթ Սաութգեյթի թիմը այս անգամ մրցում էր Բուլղարիայի ընտրանու դեմ։ «Երեք առյուծները» խնդիրներ չունեցան բուլղարացիների դեմ խաղում։ Հարի Քեյնի հեթ-տրիկը և Ռահիմ Ստերլինգի գոլը հաղթանակ պարգևեցին անգլիացիներին 4-0 հաշվով։
Անգլիան երեք խաղում երեք հաղթանակ է տարել ու վստահորեն գլխավորում է որակավորման A խմբի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում Կոսովոն է։ Բերնար Շալանդի թիմը այսօր հաղթել էր Չեխիային։
Խմբի առաջատարները միմյանց միջև հանդիպում դեռևս չեն անցկացրել։ Սեպտեմբերի 10-ին Անգլիայի ընտրանին ընդունելու է հենց Կոսովոյին։
Տեսանյութն՝ այստեղ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



