Անգլիան հաղթեց Բուլղարիային․ Քեյնը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
ՍՊՈՐՏԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի հանդիպումները շարունակվում են։ Անգլիայի հավաքականը շարունակում է շատ վստահ խաղ ցուցադրել ու հստակ քայլերով շարժվում է առաջ։
Գարեթ Սաութգեյթի թիմը այս անգամ մրցում էր Բուլղարիայի ընտրանու դեմ։ «Երեք առյուծները» խնդիրներ չունեցան բուլղարացիների դեմ խաղում։ Հարի Քեյնի հեթ-տրիկը և Ռահիմ Ստերլինգի գոլը հաղթանակ պարգևեցին անգլիացիներին 4-0 հաշվով։
Անգլիան երեք խաղում երեք հաղթանակ է տարել ու վստահորեն գլխավորում է որակավորման A խմբի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում Կոսովոն է։ Բերնար Շալանդի թիմը այսօր հաղթել էր Չեխիային։
Խմբի առաջատարները միմյանց միջև հանդիպում դեռևս չեն անցկացրել։ Սեպտեմբերի 10-ին Անգլիայի ընտրանին ընդունելու է հենց Կոսովոյին։
Տեսանյութն՝ այստեղ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



