Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Սահմանապահ Ազատամուտը, համախմբվածությունն ու համայնքի լուրջ խնդիրները

SOCIETY
Տավուշի մարզի սահմանապահ Ազատամուտ համայնքում առաջինն աչքի են ընկնում երեխաները, որոնք այնքան շատ էին, որ թվում էր, թե ինչ-որ միջոցառում է: Բայց որքան էլ զարմանալի է, սա Ազատամուտի երեխաների առօրյան է, և նրանք ընտրել են ոչ թե ինտերնետը, այլ բակը, ֆուտբոլը, բոքսը, կարատեն, ջութակը:
 
«Մի քիչ քայլում ես ու կողքը մեր մեծ ֆուտբոլի դաշտնա»,-լրագրողների խմբից ինձ փորձում են շեղել չորս փոքրիկներն ու առաջարկում քայլել դեպի դաշտ:
 
6-ամյա Վահեն ու 7-ամյա Վարդանը սրտնեղում են. ասում են՝ դեռ փոքր ենք, չենք գնում ֆուտբոլի:
 
 
«Բայց մեծանանք՝ ֆուտբոլիստ ենք դառնալու: Չեմ գնում ֆուտբոլի, բայց լավ եմ խաղում»,-վստահ ասում է Վահեն:
 
«Արսենալ, Մխիթարյան, Ռոնալդու, Մեսի...»,-հերթով թվարկում են սիրելի ֆուտբոլիստներին, թիմերին ու այդպես հասնում ենք դաշտ:
 
«Առաջ ես գնում, հետ ես գնում, հարված ես կատարում, ապրես, Խաչի՛կ, գոլ…»,- լսվում է մարզչի բարձր, մի քիչ խիստ, բայց ոգևորող ձայնը:
 
Ֆուտբոլի մարզիչը Ազատամուտի բնակիչ 44-ամյա Արման Բեգլարյանն է: Պատմում է, որ արդեն 4 ամիս է, ինչ խումբը բացվել է:
 
«Մեր սահմանամերձ համայնքում կա այն սերունդը, որը մեծ պոտենցիալ ունի, ուղղակի մի քիչ կազմակերպել է պետք, և ինձ թվում է, որ ամեն ինչ լավ պետք է լինի:
 
Այս պահին 80 աշակերտ է գալիս մարզումների: Սպորտը համախմբվածություն է, երեխաներն ընթացքում նաև ընկերանում են: Ճիշտ է, դեռ չորս ամիս է անցել, բայց ես իրենց մեջ արդեն տաղանդների եմ տեսնում:
 
Իրենց մեջ կա այդ սերը, պարտաճանաչությունը:
 
Պարապմունքը ժամը վեցին է, բայց իրենք հինգ անց կես այստեղ են լինում: Ուշացողներ էլ կան»,-ծիծաղելով ասում է նա ու շեշտում՝ ժամանակի հարց է, ամեն ինչ կկարգավորվի:
 
«Աղջիկների խումբ էլ ունենք: Տասը աղջիկ արդեն գալիս է, կստացվի ամեն ինչ»,-հավելում է մարզիչը:
 
«Ինչպես սպորտում, այնպես էլ կյանքում»,-ասում է Արման Բեգլարյանն ու նշում, որ իր համար ամենակարևորը համայնքում համախմբվածություն ու միմյանց նկատմամբ հոգատար վերաբերմունք տեսնելն է:
 
«Մեր համայնքում, ճիշտ է, սոցիալական վիճակը խնդիր է, բայց շատ շատերն իրար օգնում են: Միայն հարցնելը՝ ինչո՞վ կարող եմ օգնել, արդեն մեծ բան է, մարդը հասկանում է, որ մենակ չէ: Մի քիչ էլ որ պետության կողմից այդ աջակցությունը լինի, շատ լավ կլինի: 
 
Հիմա էրեխեքը Հայաստանի առաջնությանը պետք է մասնակցեն, բայց այսօր գնդակի, համազգեստի խնդիր ունենք»,- ասում է նա ու ընդգծում, որ համայնքապետարանի աջակցության շնորհիվ նոր գնդակներ, համազգեստներ ունեն, բայց միայն վերնաշապիկներն են դեռ հասցրել գնել, շորտեր ու «գիտրի» էլ է պետք:
 
 
«Ես շատ մեծ երազանքներ եմ կապում էրեխեքի հետ, ուզում եմ հպարտանալ, որ նման էրեխեք եմ մարզել: Իրենք պետք է հաստատ արդյունք ունենան»,-ասում է նա:
 
Չցանկանալով խանգարել մարզումներին՝ վերադարձա գյուղամեջ:
 
57-ամյա Միրզոյան Նոդարը, որն Արցախյան պատերազմի վետերան է, նախկինում աշխատել է «Բենտոնիտ» քարերի գործարանում.
 
«Բայց գործարանը հիմա չկա: Արտագնա աշխատանքի էլ չեմ կարող մեկնել՝ առողջությունս այլևս չի ներում:
 
Սպասում ենք, տեսնենք՝ ինչ փոփոխություն կլինի: Մարդիկ փայտածուխի արտադրությամբ էին զբաղվում, բայց դա էլ չկա՝ փակել են, ու հիմա մարդիկ աշխատանք չունեն:
 
Իհարկե, ճիշտ են արել, որ փակել են այդ արտադրությունը. անտառ է, բնություն, որը պետք է պահել, բայց, դե, ժողովրդի համար փոխարենը մի գործարան պետք է սարքեին:
 
Ես ուրիշ տեղ չեմ կարա հարմարվեմ ու ապրեմ, սովորել եմ մեր բնությանն ու ամեն ինչին: 
 
Որ ներդրողները կարողանան թեկուզև փոքր ներդրում անեն, ինչ-որ մի գործարան լինի, ժողովուրդը աշխատանք ունենա, լավ կլինի:
 
Բայց հիմա ստիպված թողնելու են ու գնան Ռուսաստան…»,-ասաց բնակիչը:
 
Ազատամուտ համայնքի ղեկավար Վահագն Ալավերդյանը ևս փաստում է՝ լուրջ խնդիր կա համայնքում:
 
«Մարդիկ մինչ այս փայտածուխի վերամշակմամբ էին զբաղվում, բայց քանի որ հայտնի դեպքերից հետո խնդիրը լուրջ է ու անտառից փայտ կտրելու առումով լուրջ սահմանափակում կա, այս պահին նրանք ոչնչով չեն զբաղվում:
 
Այստեղ հիմնական խնդիրն աշխատատեղն է: Մեր համայնքում գյուղատնտեսական նշանակության հողեր չկան: Համայնքի բնակիչը չի կարող հողագործությամբ զբաղվել, պետք է կա՛մ վերամշակում, կա՛մ արտադրություն լինի:
 
Բացի քարի գործարանից, նախկինում կարի արտադրամաս է եղել: Հիմա ջանքեր են գործադրվում, որ գոնե կարի արտադրամաս հիմնվի, զբաղվածության հարց լուծվի»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ կար փայտածուխի 26 փոքր արտադրամաս, որտեղ 300 բնակիչ էր աշխատում:
 
«Հիմա մի մասը արտագնա աշխատանքի պետք է գնա, մյուս մասն այլ միջոցներ ձեռնարկի…»,-նշեց նա՝ ընդգծելով, որ համայնքի՝ սահմանապահ լինելու հանգամանքը ևս խնդիր է:
 
«Ներդրողները լուրջ հետաքրքրություն դեռ չունեն: Ավելի քան 20 ներդրող եկել, տեսել է համայնքը, բայց առարկայական արդյունք չկա:
 
Սահմանին մոտ է՝ խոշոր ներդրողը խուսափում է ներդրում կատարել, իսկ փոքրին պարզապես ձեռք չի տալիս»,-ասաց Վ. Ալավերդյանը՝ շեշտելով, որ համայնքը սահմանից 2 կմ հեռավորության վրա է:
 
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App