Նոր տեմպ՝ «հներից» ազատվելու ուղղությամբ
POLITICS «Փաստ» թերթը պարբերաբար ահազանգեր է ստանում մասնավորաբար Լոռու մարզում կրթական ոլորտում տեղի ունեցող գործընթացներից, որոնք լուրջ քաղաքական աստառ են ստացել։
Թերթի զրուցակիցներից մեկի փոխանցմամբ՝ մարզային իշխանությունները, «վերևից» ստացված հատուկ հանձնարարականով, ակտիվացրել են աշխատանքները դպրոցներում՝ «հին» տնօրեններից ազատվելու համար, ավելին, ամեն քայլի գնում են՝ նրանց վրա «կեղտ բռնելու» և նկատողություններ հայտարարելու համար։
Տեղեկությունների համաձայն, մարզի դպրոցներում լուրջ կրճատումներ են ընթանում։ Ի մասնավորի, բավականին լարված է իրավիճակը Ալավերդու, Շնողի և Օձունի դպրոցներում, որտեղ խորհրդի կազմերում ներգրավվել են բացառապես գործող իշխանությունների ներկայացուցիչներ կամ նրանց ցուցումով նշանակված վստահելի անձինք։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



