Նոր տեմպ՝ «հներից» ազատվելու ուղղությամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆ «Փաստ» թերթը պարբերաբար ահազանգեր է ստանում մասնավորաբար Լոռու մարզում կրթական ոլորտում տեղի ունեցող գործընթացներից, որոնք լուրջ քաղաքական աստառ են ստացել։
Թերթի զրուցակիցներից մեկի փոխանցմամբ՝ մարզային իշխանությունները, «վերևից» ստացված հատուկ հանձնարարականով, ակտիվացրել են աշխատանքները դպրոցներում՝ «հին» տնօրեններից ազատվելու համար, ավելին, ամեն քայլի գնում են՝ նրանց վրա «կեղտ բռնելու» և նկատողություններ հայտարարելու համար։
Տեղեկությունների համաձայն, մարզի դպրոցներում լուրջ կրճատումներ են ընթանում։ Ի մասնավորի, բավականին լարված է իրավիճակը Ալավերդու, Շնողի և Օձունի դպրոցներում, որտեղ խորհրդի կազմերում ներգրավվել են բացառապես գործող իշխանությունների ներկայացուցիչներ կամ նրանց ցուցումով նշանակված վստահելի անձինք։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



