Ես ձեռքով եմ խաղացել, բայց դա խախտում չէր. Պիկե
SPORT«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Լա լիգայի երրորդ տուրում «Օսասունա»-ի դեմ խաղում (2-2) նշանակված 11-մետրանոցի մասին։ Հիշեցնենք, որ տանտերերը երկրորդ գոլը խփեցին 11-մետրանոցից, որը նշանակվեց Պիկեի՝ ձեռքով խաղալուց հետո։
«Ես ձեռքով եմ խաղացել այդ դրվագում, բայց մրցաշրջանից առաջ մենք միշտ հավաքներ ենք անցկացնում Լա լիգայի ներկայացուցիչների հետ, որտեղ խոսվում է գնդակից հեռավորության մասին։
Ես ժամանակ չունեի ձեռքս գնդակի ճանապարհից հեռացնելու համար։ Ես կուզեի, որ մրցավարները փորձեին անել դա (հեռացնեին իրենց ձեռքը գնդակից)։ Ես իրադարձությունների կենտրոնում էի, բայց գտնում եմ, որ 11-մետրանոց չկար այդ դրվագում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



