Ես ձեռքով եմ խաղացել, բայց դա խախտում չէր. Պիկե
ՍՊՈՐՏ«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Լա լիգայի երրորդ տուրում «Օսասունա»-ի դեմ խաղում (2-2) նշանակված 11-մետրանոցի մասին։ Հիշեցնենք, որ տանտերերը երկրորդ գոլը խփեցին 11-մետրանոցից, որը նշանակվեց Պիկեի՝ ձեռքով խաղալուց հետո։
«Ես ձեռքով եմ խաղացել այդ դրվագում, բայց մրցաշրջանից առաջ մենք միշտ հավաքներ ենք անցկացնում Լա լիգայի ներկայացուցիչների հետ, որտեղ խոսվում է գնդակից հեռավորության մասին։
Ես ժամանակ չունեի ձեռքս գնդակի ճանապարհից հեռացնելու համար։ Ես կուզեի, որ մրցավարները փորձեին անել դա (հեռացնեին իրենց ձեռքը գնդակից)։ Ես իրադարձությունների կենտրոնում էի, բայց գտնում եմ, որ 11-մետրանոց չկար այդ դրվագում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն։
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
3
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



