Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


«Նախարարությունների բազմաթիվ աշխատակիցների մնալ-չմնալու հարցը օդում կախված է»

INTERVIEW

«Փաստը» նախորդ համարներից մեկում, անդրադառնալով նախարարությունների միավորմանը, գրել էր, որ այս գործընթացներից հետո քաղծառայության գրասենյակը և վերակազմավորված նախարարությունները չեն կարողանում աշխատակիցների գործառույթների և պաշտոնի անձնագրերի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, քանի որ առկա է օրենսդրական կազուս:

Բացի դա, միավորումից առաջ չի հաշվարկվել մի շարք լրացուցիչ օրենսդրական լուծումների անհրաժեշտությունը, այլ միայն կատարվել է նախարարությունների և գերատեսչությունների մեխանիկական միացում:

Առաջ եկած հարցերը «Փաստի» հետ զրույցում մեկնաբանեց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը: Նա նշում է՝ օրենսդրական կազուս իրոք կա:

«Դեռևս 2018 թվականի մարտի 13-ին ընդունվել է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք, որտեղ պետական մարմինների որոշակի տեսակի, մասնավորապես՝ գրասենյակի համար նախատեսված է դրույթ, որ դրանք պետք է ամրագրված լինեն օրենքով: 

Այսինքն՝ գրասենյակները պետք է օրենքով սահմանված լինեն և օրենքով իրականացնեն պետական կառավարման և պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ:

Ամբողջ խնդիրն այն է, որ պետական համակարգի օպտիմալացման շրջանակներում թիրախում հայտնվեցին գործակալությունները, որոնք նախարարությունների կառուցվածքում գործող առանձնացված ստորաբաժանումներ են և պետության անունից մատուցում են ծառայություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց և այլն:

Այդ գործակալությունները նոր օրենսդրության համաձայն պետք է վերակազմակերպվեին և դառնային գրասենյակներ: Սակայն կար հստակ օրենսդրական պահանջ, որ դրանք պարտադիր ամրագրված լինեն օրենքով:

Դա վերը նշած օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի պահանջն է: Նախարարությունների միավորմանը հաջորդող կառուցվածքային վերակազմակերպումների փուլում գործակալությունները կարծես օդից կախված մնացին:

Նախկինում դրանք գործել են իրենց համապատասխան ոլորտային օրենքներով, որը վերաբերել է ողջ նախարարությանը և որտեղ նրանք ամրագրված չեն եղել իբրև առանձին կառույցներ: Այժմ, երբ անհրաժեշտություն է առաջացել ամրագրել դրանք որպես գրասենյակներ, պարզվել է, որ նրանց ամրագրումն օրենքով, իբրև առանձին կառույցներ, օրենքի իմպերատիվ պահանջ է:

Եվ այդ՝ ձեր նշած օրենսդրական կազուսն առաջացավ հենց այդ հետևանքով:

Վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակը, որն, ըստ էության, իրականացնում է քաղծառայողների հետ կապված գործառույթները՝ քաղաքացիական ծառայողների պաշտոնի անձնագրերի, նրանց գործառույթների հաստատումը, պնդում է, որ այդ բոլոր գործակալությունները, որոնք պետք է վերակազմակերպվեին և դառնային գրասենյակներ, ամրագրված լինեն համապատասխան ոլորտային օրենքներում:

Բայց նախարարությունների կառուցվածքային փոփոխությունների փաթեթներում և ստորաբաժանումների վերակազմակերպման գործընթացներում նման բան չի նախատեսվել և չեն արվել այդպիսի օրենսդրական փոփոխություններ: Գործակալությունները որպես գրասենյակներ չէին ամրագրվել օրենքով:

Քաղծառայության գրասենյակը հրաժարվեց հաստատել աշխատակիցների պաշտոնների անձնագրերը՝ մինչև չհաստատվեն գրասենյակների նոր կանոնադրությունները: Օրենսդրական կազուսն, ըստ էության, այսպիսի հիմքեր ունի և դրանից է գալիս», - ասում է Անտինյանը:

Նա ընդգծում է՝ կառուցվածքային փոփոխություններ անելուն զուգընթաց հարկ էր նախատեսել նաև օրենսդրական համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ ոլորտային կարգավորող այն օրենքները, որոնք վերաբերում էին այս կամ այն գործակալությանը, պետք է փոփոխության ենթարկվեին, և այդ գործակալությունները նախատեսվեին այդ օրենքով որպես առանձին մարմիններ, որպեսզի չառաջանար օրենսդրական նման հակասություն»:

Միևնույն ժամանակ՝ կառավարությունը նշել էր, որ նախարարությունների աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, այնինչ մարդիկ մինչ այժմ չգիտեն՝ կշարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ, այլ հարց է նաև, թե ի՞նչ հաստիքում կհրամանագրվեն:

Ստացվում է, որ գործ ունենք նաև աշխատողների իրավունքների խախտման դեպքերի հետ:

Անտինյանը հաստատում է՝ այդպիսի խնդիր իրոք կա: «Բազմաթիվ աշխատակիցների մնալ-չմնալու հարցը օդում կախված է, որովհետև նրանք չեն վերանշանակվել իրենց պաշտոններում, չեն նշանակվել այլ պաշտոնի, և նրանց պաշտոնների անձնագրերն, ըստ էության, հաստատված չեն:

Սա ևս պայմանավորված է այն հանգամանքով, որ այն կառույցների կանոնադրությունները, որտեղ այդ մարդիկ աշխատում են, չեն հաստատվել՝ իմ՝ վերը նշած պատճառներով:

Եվ, այո, այդ մարդիկ օդից կախված են, չգիտեն՝ կշարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ: Այս անորոշությունն անդրադառնում է թե՛ մարդկանց աշխատանքի որակի, թե՛ նրանց հոգեբանության վրա: 

Կարծում եմ՝ հարցի քիչ թե շատ ընկալելի իրավական լուծումն այն է, որ այդ պետական մարմինները, որոնք դեռ չեն կարողացել իրենց կանոնադրությունները հաստատել, գործեն նախկինում հաստատված կանոնադրություններով՝ մինչև կլինեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ:

Գիտեք՝ օրենքի փոփոխությունը երկարատև գործընթաց է: Այն պետք է կառավարության կողմից ներկայացվի Ազգային ժողով, որտեղ անցնի համապատասխան ընթացակարգ, որից հետո միայն ընդունվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ:

Սա երկարատև գործընթաց է, բայց այդ մարդիկ պետք է կարողանան հասկանալ, թե ինչպես է տնօրինվելու իրենց ճակատագիրը: Կարծում եմ՝ սրա միակ օրենսդրական ճանապարհը գործող կանոնադրություններով առաջնորդվելն է:

Չմոռանանք, որ պետական մարմինների, մասնավորապես՝ նախարարությունների կազմում գործող գործակալությունների` նախկինում ընդունված կանոնադրությունները կառավարության նորմատիվային որոշումներ են, որոնք կարող են պահպանել իրենց ուժը՝ մինչև օրենսդրական նոր կարգավորումները և համապատասխան փոփոխությունները, որը կբերի ձեր նշած օրենսդրական կազուսի վերացմանը:

Սա հնարավորություն կտա այդ մարմիններին շարունակել լիարժեքորեն իրականացնել իրենց գործառույթները: Խնդիրն այն է, որ այդ ծառայությունների մատուցման գործառույթները բացառիկ կարևորություն ունեն և ամենօրյա ռեժիմով են իրականացվում:

Հնարավոր չէ այդ մարմինների գործունեության ընդհատում գեթ մեկ օրով կամ մեկ ժամով: Նրանք ամենժամյա ռեժիմով մատուցում են ծառայություններ քաղաքացիներին, իրավաբանական անձանց, և այդ ծառայությունների մատուցումը չի կարող ընդհատվել», - եզրափակում է մեր զրուցակիցը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025