Yerevan, 24.August.2026,
00
:
00
BREAKING


«Վերջին տեսարանը նկարելիս, երբ վառեցինք Էլենիս օրագիրը, անկեղծորեն սկսեցի լաց լինել». Իննա Խոջամիրյան

LIFE

Էլենին ու նրա օրագրին հրաժեշտ տալուց հետո Իննա Խոջամիրյանը նույնը չի պատրաստվում անել երկրպագուների հետ :) Հեռուստադիտողին դերասանուհին շուտով կներկայանա նոր կերպարով եւ նոր անվամբ: Մանե՝ այսպես է «Երկուսով» հեռուստասերիալում Իննայի հերոսուհու անունը, որի հետ կհասցնեք ծանոթանալ շատ շուտով: Փոխվել է նաեւ դերասանուհու խաղընկերը՝ նոր ֆիլմում սիրահար զույգի դերում կլինեն Իննայի եւ Բեն Ավետիսյանի կերպարները: Այս շրջանում դերասանուհին զբաղված է նաեւ թատրոնի աշխատանքներով:

Ինչպե՞ս արցունքներով հրաժեշտ տվեց Էլենին ու արդյոք հեշտությա՞մբ «ընդունեց» նոր հերոսուհուն: Կարդացեք Իննայի հետ NEWS.am STYLE-ի նոր հարցազրույցը:

Իննահանդիպեցի այն տեսանյութինորտեղ «Էլենի օրագրի» վերջին սերիայինկարահանումերն էինՔո հուզմունքը համոզված եմհուզել է Էլենի երկրպագուներիցշատերինԲայցեթե նրանց համար Էլենըպարզապեսսիրելի հերոսուհի էպատկերացնում եմքեզ համար որքան հարազատ էր դարձել այս երկու տարիներիընթացքումԻ՞նչ էմոցիաներ ունեիր վերջին սերիայի նկարահանումների ժամանակ:

Վերջին օրը անգիտակցական դաշտում մերժում էի այդ վերջին հասկացությունը, անավարտության զգացողություն ունեի։ Միայն վերջին տեսարանը նկարելիս, երբ վառեցինք Էլենիս օրագիրը՝ անկեղծորեն սկսեցի լաց լինել։ Ինձնից մի մասնիկ վառվեց։ Ապրեցի տեսարանը... Հիշում եմ, օրվա ավարտին նստեցի մեքենաս՝ ռադիոով ինչ որ «прощай Алиса, ты взрослая уже» երգ միացավ, հուզվեցի (ժպտում է): Կարծես ազդակ էր, որ ես ու Էլենը բաժանվեցինք։ Իմ առաջին հերոսուհին էր, եւ փառք Աստծո՝ ստացված ու սիրված։

Երբ հաջորդ առավոտ արթնացարու այլեւս սերիալի նկարահանումներին չպիտիգնայիրշա՞տ անսովոր էին տպավորություններդ:

Իմ անավարտության զգացողությանը, միգուցե, նպաստեց այն, որ «Էլենի օրագրի» վերջին օրերին արդեն մեկնարկել էր «Երկուսով» նախագիծը...Նկարահանման վերջին օրվան հաջորդող առավոտյան կրկին աշխատանքի էի, սակայն ուրիշ նախագծում։ Չեմ թաքցնի՝ մոտ մի շաբաթ հետո նոր Մանեին սկսեցի որպես առանձին անհատականություն ընկալել։

Դժվա՞ր չէ առանց դադար վերցնելու նոր կերպարին անցնելը:

Չեմ բողոքում։ Սա իմ սիրելի աշխատանքն է. միանգամից հաջորդ հերոսուհուն անցնելու փոխարեն կարող էին ընդհանրապես առանցքային կերպար չվստահել ինձ, գուցե...Դա ասում եմ «մրցակիցներիս» ընդունակություններն ու այլ հնարավորությունները ռեալ գնահատելով։ Ընդհակառակը՝ շնորհակալ եմ, որ առանց դադարի ղեկավարությունը ռիսկի գնաց նորից ինձ հերոսուհու «պաշտոնը» տալու։

Մի փոքր կպատմե՞ս Մանեի մասինինչպիսի՞ն է նա:

Մանեին դեռ բացահայտում եմ. առաջին սերիաներն ենք նկարում դեռևս, հստակ կերպարային բնավորության մասին դեռ վաղ է խոսել։ Չափազանց միամիտ ու նվիրվող աղջիկ է, կատակով մեկ-մեկ ասում եմ Մանես լոռեցի է. զգում եմ, լոռեցիներին հատուկ անտրամաբանական միամտություն ու անմեղություն ունի (ծիծաղում է):

Հանուն նոր կերպարիարտաքին փոփոխություն լինելո՞ւ է:

Ռեժիսորի հետ Մանեի արտաքին փոփոխությունները շատ-շատ ենք քննարկել։ Մտահղացում ունեի բաց գույնի աչքերով, պեպեններով աղջնակ ստանալ, այլ տարբերակներ ևս քննարկեցինք, բայց հաշվի առնելով այդ ամենի տեխնիկական ասպեկտները, որը սերիալային ռեժիմում չափազանց կբարդացներ մեր աշխատանքը եւ, գուցե, վրիպումների առիթ դառնար՝ ստիպված էինք խուսափել կտրուկ փոփոխություններից։ Ոճային որոշ փոփոխություններ կան...Մնացած փոփոխությունների շեշտը հույս ունեմ խաղի վրա դնել։

Եթե ճիշտ եմ հիշում, Բենի հետ աշխատելու փորձ մինչեւ «Էլենի օրագիրն» էլ եսունեցելբայց առաջին անգամն էոր սերիալի գլխավոր հերոսներին միասին եքմարմնավորումԻնչպե՞ս եք միասին աշխատում:

Աշխատանքային ալլեանս հեշտ ենք ձևավորել, բայց դեռ չենք հասցրել գիշեր-ցերեկ միասին աշխատել: Ամեն ինչ դեռ առջեւում է, ըստ նախատրամադրվածության՝ ամեն բան հեշտ ու համերաշխ կլինի։

Այս պահին զբաղված ես նաեւ թատրոնի աշխատանքովԵթե չեմ սխալվումԳյումրուբեմում ես հանդես գալուԿպատմե՞ս ներկայացման ու քո կերպարի մասին:

Այո, սեպտեմբերի 25-ին, ծննդյանս օրը ներկայացմանս պրեմիերան կկայանա։ Բեմադրվում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը։ Թատրոնում այն առաջին անգամ չէ, որ խաղում են, ռեպերտուարային ներկայացում է, սակայն ես եւ գործընկերս (Արսեն Միքայելյանը. հեղ.) խաղալու ենք այն առաջին անգամ եւ նորովի։ Միստիկ դրամա է 1 գործողությամբ։ 2 գործող հերոսներ կան, որոնք հանդիպում են երազում. մեկ նախադասությամբ՝ ողջ ներկայացումը աղջկա երազն է։ Շատ եմ սիրել գործը (ժպտում է):

Սերիալի նկարահանումների հետ հե՞շտ ես համատեղում թատրոնի աշխատանքը:

Սրտնեղում եմ, որ քիչ ենք կարողանում հանդիպել։ Սերիալային զբաղվածությունս շաբաթը ստաբիլ 5 օր է, այն իմ առաջնային գործն է, եւ իմ պարագայում պարտավոր եմ թատրոնի փորձերը հարմարեցնել հեռուստատեսությանը, այլ ոչ հակառակը։ Փորձում եմ գոնե շաբաթ-կիրակիները տրամադրել ներկայացմանը. այդ 2 օրերին մի շաբաթվա տեղ աշխատում ենք բալանսի գալու համար:

Եթե մի օր հանդես գաս ռեժիսորի դերումինքդ քեզ համար ինչպիսի՞ հերոսուհուկստեղծես:

Առայժմ փորձում եմ ամեն կերպ որպես դերասանուհի կայանալ, որպես ռեժիսոր ինձ պատկերացնելը էլ ավելի կբարդացնի կյանքս (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ՝ մտքովս ժամանակին անցնում էր՝ ինչ բացառիկ պատմություն կստացվեր, եթե հերոսուհին խուլ ու համր լիներ։ Մենք յուրահատուկ լսարան ունենք, որին ես թեկուզ եւ անձնական դրդապատճառնորով, բայց և շատուշատ կարեւորում եմ։

Իննաառհասարակերբ որեւէ կերպար ես մարմնավորումառաջնահերթ ո՞ւմխորհուրդն ու կարծիքն ես հաշվի առնումՄանեի դերի մասին արդեն լսե՞լ ես քեզհամար կարեւոր մարդկանց կարծիքները:

Բոլորի կարծիքն ինձ համար կարեւոր է անխտիր։ Եթե կողքից օբյեկտիվ կարծիքներ, նկատառումներ չունենամ, կլճանամ շատ շուտ։



Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds