Երևան, 24.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վերջին տեսարանը նկարելիս, երբ վառեցինք Էլենիս օրագիրը, անկեղծորեն սկսեցի լաց լինել». Իննա Խոջամիրյան

ԼԱՅՖ

Էլենին ու նրա օրագրին հրաժեշտ տալուց հետո Իննա Խոջամիրյանը նույնը չի պատրաստվում անել երկրպագուների հետ :) Հեռուստադիտողին դերասանուհին շուտով կներկայանա նոր կերպարով եւ նոր անվամբ: Մանե՝ այսպես է «Երկուսով» հեռուստասերիալում Իննայի հերոսուհու անունը, որի հետ կհասցնեք ծանոթանալ շատ շուտով: Փոխվել է նաեւ դերասանուհու խաղընկերը՝ նոր ֆիլմում սիրահար զույգի դերում կլինեն Իննայի եւ Բեն Ավետիսյանի կերպարները: Այս շրջանում դերասանուհին զբաղված է նաեւ թատրոնի աշխատանքներով:

Ինչպե՞ս արցունքներով հրաժեշտ տվեց Էլենին ու արդյոք հեշտությա՞մբ «ընդունեց» նոր հերոսուհուն: Կարդացեք Իննայի հետ NEWS.am STYLE-ի նոր հարցազրույցը:

Իննահանդիպեցի այն տեսանյութինորտեղ «Էլենի օրագրի» վերջին սերիայինկարահանումերն էինՔո հուզմունքը համոզված եմհուզել է Էլենի երկրպագուներիցշատերինԲայցեթե նրանց համար Էլենըպարզապեսսիրելի հերոսուհի էպատկերացնում եմքեզ համար որքան հարազատ էր դարձել այս երկու տարիներիընթացքումԻ՞նչ էմոցիաներ ունեիր վերջին սերիայի նկարահանումների ժամանակ:

Վերջին օրը անգիտակցական դաշտում մերժում էի այդ վերջին հասկացությունը, անավարտության զգացողություն ունեի։ Միայն վերջին տեսարանը նկարելիս, երբ վառեցինք Էլենիս օրագիրը՝ անկեղծորեն սկսեցի լաց լինել։ Ինձնից մի մասնիկ վառվեց։ Ապրեցի տեսարանը... Հիշում եմ, օրվա ավարտին նստեցի մեքենաս՝ ռադիոով ինչ որ «прощай Алиса, ты взрослая уже» երգ միացավ, հուզվեցի (ժպտում է): Կարծես ազդակ էր, որ ես ու Էլենը բաժանվեցինք։ Իմ առաջին հերոսուհին էր, եւ փառք Աստծո՝ ստացված ու սիրված։

Երբ հաջորդ առավոտ արթնացարու այլեւս սերիալի նկարահանումներին չպիտիգնայիրշա՞տ անսովոր էին տպավորություններդ:

Իմ անավարտության զգացողությանը, միգուցե, նպաստեց այն, որ «Էլենի օրագրի» վերջին օրերին արդեն մեկնարկել էր «Երկուսով» նախագիծը...Նկարահանման վերջին օրվան հաջորդող առավոտյան կրկին աշխատանքի էի, սակայն ուրիշ նախագծում։ Չեմ թաքցնի՝ մոտ մի շաբաթ հետո նոր Մանեին սկսեցի որպես առանձին անհատականություն ընկալել։

Դժվա՞ր չէ առանց դադար վերցնելու նոր կերպարին անցնելը:

Չեմ բողոքում։ Սա իմ սիրելի աշխատանքն է. միանգամից հաջորդ հերոսուհուն անցնելու փոխարեն կարող էին ընդհանրապես առանցքային կերպար չվստահել ինձ, գուցե...Դա ասում եմ «մրցակիցներիս» ընդունակություններն ու այլ հնարավորությունները ռեալ գնահատելով։ Ընդհակառակը՝ շնորհակալ եմ, որ առանց դադարի ղեկավարությունը ռիսկի գնաց նորից ինձ հերոսուհու «պաշտոնը» տալու։

Մի փոքր կպատմե՞ս Մանեի մասինինչպիսի՞ն է նա:

Մանեին դեռ բացահայտում եմ. առաջին սերիաներն ենք նկարում դեռևս, հստակ կերպարային բնավորության մասին դեռ վաղ է խոսել։ Չափազանց միամիտ ու նվիրվող աղջիկ է, կատակով մեկ-մեկ ասում եմ Մանես լոռեցի է. զգում եմ, լոռեցիներին հատուկ անտրամաբանական միամտություն ու անմեղություն ունի (ծիծաղում է):

Հանուն նոր կերպարիարտաքին փոփոխություն լինելո՞ւ է:

Ռեժիսորի հետ Մանեի արտաքին փոփոխությունները շատ-շատ ենք քննարկել։ Մտահղացում ունեի բաց գույնի աչքերով, պեպեններով աղջնակ ստանալ, այլ տարբերակներ ևս քննարկեցինք, բայց հաշվի առնելով այդ ամենի տեխնիկական ասպեկտները, որը սերիալային ռեժիմում չափազանց կբարդացներ մեր աշխատանքը եւ, գուցե, վրիպումների առիթ դառնար՝ ստիպված էինք խուսափել կտրուկ փոփոխություններից։ Ոճային որոշ փոփոխություններ կան...Մնացած փոփոխությունների շեշտը հույս ունեմ խաղի վրա դնել։

Եթե ճիշտ եմ հիշում, Բենի հետ աշխատելու փորձ մինչեւ «Էլենի օրագիրն» էլ եսունեցելբայց առաջին անգամն էոր սերիալի գլխավոր հերոսներին միասին եքմարմնավորումԻնչպե՞ս եք միասին աշխատում:

Աշխատանքային ալլեանս հեշտ ենք ձևավորել, բայց դեռ չենք հասցրել գիշեր-ցերեկ միասին աշխատել: Ամեն ինչ դեռ առջեւում է, ըստ նախատրամադրվածության՝ ամեն բան հեշտ ու համերաշխ կլինի։

Այս պահին զբաղված ես նաեւ թատրոնի աշխատանքովԵթե չեմ սխալվումԳյումրուբեմում ես հանդես գալուԿպատմե՞ս ներկայացման ու քո կերպարի մասին:

Այո, սեպտեմբերի 25-ին, ծննդյանս օրը ներկայացմանս պրեմիերան կկայանա։ Բեմադրվում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը։ Թատրոնում այն առաջին անգամ չէ, որ խաղում են, ռեպերտուարային ներկայացում է, սակայն ես եւ գործընկերս (Արսեն Միքայելյանը. հեղ.) խաղալու ենք այն առաջին անգամ եւ նորովի։ Միստիկ դրամա է 1 գործողությամբ։ 2 գործող հերոսներ կան, որոնք հանդիպում են երազում. մեկ նախադասությամբ՝ ողջ ներկայացումը աղջկա երազն է։ Շատ եմ սիրել գործը (ժպտում է):

Սերիալի նկարահանումների հետ հե՞շտ ես համատեղում թատրոնի աշխատանքը:

Սրտնեղում եմ, որ քիչ ենք կարողանում հանդիպել։ Սերիալային զբաղվածությունս շաբաթը ստաբիլ 5 օր է, այն իմ առաջնային գործն է, եւ իմ պարագայում պարտավոր եմ թատրոնի փորձերը հարմարեցնել հեռուստատեսությանը, այլ ոչ հակառակը։ Փորձում եմ գոնե շաբաթ-կիրակիները տրամադրել ներկայացմանը. այդ 2 օրերին մի շաբաթվա տեղ աշխատում ենք բալանսի գալու համար:

Եթե մի օր հանդես գաս ռեժիսորի դերումինքդ քեզ համար ինչպիսի՞ հերոսուհուկստեղծես:

Առայժմ փորձում եմ ամեն կերպ որպես դերասանուհի կայանալ, որպես ռեժիսոր ինձ պատկերացնելը էլ ավելի կբարդացնի կյանքս (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ՝ մտքովս ժամանակին անցնում էր՝ ինչ բացառիկ պատմություն կստացվեր, եթե հերոսուհին խուլ ու համր լիներ։ Մենք յուրահատուկ լսարան ունենք, որին ես թեկուզ եւ անձնական դրդապատճառնորով, բայց և շատուշատ կարեւորում եմ։

Իննաառհասարակերբ որեւէ կերպար ես մարմնավորումառաջնահերթ ո՞ւմխորհուրդն ու կարծիքն ես հաշվի առնումՄանեի դերի մասին արդեն լսե՞լ ես քեզհամար կարեւոր մարդկանց կարծիքները:

Բոլորի կարծիքն ինձ համար կարեւոր է անխտիր։ Եթե կողքից օբյեկտիվ կարծիքներ, նկատառումներ չունենամ, կլճանամ շատ շուտ։



Սեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն Եվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա Ավտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութՀսկայական մեքենան և աղբը սողանքի հետևանքով ընկել են տների վրաԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրաշչակներ Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութՄոր կողմից լքված նորածնի շնչառական սարքն անջատել են, բայց դեռ հիվանդանոցից դուրս չեն գրել Այսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում. տեսանյութԿարմիր ծովում անհայտ արկը խnցել է լցանավ. տnւժածներ չկան Ե՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Գազ չի լինի մինչեւ ժամը 19:00-ն Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Իրանը սպառնում է դադարեցնել Պարսից ծոցից նավթի արտահանումը, եթե տնտեսական ճնշում գործադրվի Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանԱրմավիրում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղայիՀունաստանը Patriot համակարգ է տեղափոխել Կրետե՝ Եվրոպայում ԱՄՆ բազաներին հարվածելու՝ Իրանի սպառնալիքների ֆոնին․ Euronews Միայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՀայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում Ոչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Ամուսինը սիրուհու հետ սպանել է կնոջը․ մարմինը հայտնաբերվել է 1 շաբաթ անցՀաթայի պատմական հայկական եկեղեցին ավերակի է վերածվել Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Կիպրոսի թուրքական հատվածում ՀՀ քաղաքացիների համար կներդրվի E-Visa համակարգը Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Հս․ Կորեան 8500 լրացուցիչ զինծառայող է ուղարկել ՌԴ․ CNN Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհիցԴավթաշենում՝ «մաhվան անցում» անունը ստացած հատվածում, բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը. կա վիրավnր Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան Քաղաքացիական օբյեկտների վրա hարձակումները՝ ՌԴ-ին ռшզմավարական պարտություն մատնելու փորձով, կիևյան ռեժիմի հերթական արկածախնդրությունն են. Պուտին Թշնամին հաշվում էր մեր ռեսուրսները, պահեստները, մեր տեխնիկան, բայց հաշվի չի առել գլխավորը՝ մարդկանց՝ Ուկրաինայի Անկախության գլխավոր հարստությունը. Զելենսկին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ