Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Գե­րա­կա հան­րա­յին շահ» ճանաչելու որո­շու­մը նպա­տա­կա­յին չի կի­րառ­վում. փոքր կենտ­րո­նի բնա­կիչ

SOCIETY

Երևանի փոքր կենտրոնում գերակա հանրային շահ ճանաչված շենքերի բնակիչները պահանջում են անվավեր ճանաչել կառավարության 2007 թվականի որոշումները:

Բելյակովի փողոցի բնակիչ Արմինե Գյուլգյուլյանը «Փաստի» հետ զրույցում նշում է` 2007 թվականից իրենց տարածքը ճանաչվել է գերակա հանրային շահ:

«Գերակա հանրային շահ ճանաչելու որոշման անվան տակ անցկացվում է բիզնես ծրագիր: Տարածքները տալիս են ինչ-որ անհատների: Բնակիչներին տրամադրվելիք փոխհատուցման ժամանակ չի գնահատվում ազատ հողը, գնահատվում է միայն բնակելի կառույցը, գույքը, իսկ հողը՝ ոչ: Մեկ քմ-ի դիմաց տրամադրում են 400-500 ԱՄՆ դոլար, ինչը շատ քիչ է: Մեր տարածքի բնակիչները փորձում են դատական համակարգի միջոցով իրենց իրավունքները պաշտպանել, ինչը չի ստացվում:

2007 թվականից սկսած՝ չկա մի դեպք, երբ դատարանում հաղթի բնակիչը, այլ ոչ թե կառուցապատողը: Գերակա հանրային շահ որոշումը մեր տարածքների առումով նպատակային չի կիրառվում, քանի որ երբ տարածքն ընտրվում է գերակա հանրային շահ, ապա այն պետք է ծառայի հասարակությանը:

Այսինքն՝ որոշ ժամանակ հետո, օրինակ, մեր տների, շենքերի տարածքում պետք է հիվանդանոց, դպրոց, ճանապարհ կառուցվի:

 

Բայց Հյուսիսային պողոտայի օրինակով մեզ համար պարզ է, որ մեր տարածքները մեր ձեռքից վերցնելու են ինչ-որ անհատներ, կառուցելու են շենքեր, իրականացնելու բիզնես ծրագրեր և ահռելի շահույթներ ստանալու: 

Բնակիչների ցավը սա է, որ գերակա հանրային շահ բնորոշման տակ ինչ-որ բիզնեսմեններ իրենց անձնական շահն են առաջ մղում: Ստացվում է՝ կառավարությունը տարիներ առաջ կայացրել է որոշում, որը նպատակային չի օգտագործվում, և երկրորդ՝ մեր տները մեր ձեռքից վերցնում են շատ ցածր գումարով», - ասում է Արմինեն:

Նա նշում է՝ Սախարովի հրապարակում գտնվող «Հրշեջ կայանի» շենքի բնակիչները իրենց տներից դուրս են եկել և մինչ օրս վարձով են ապրում:

Մեր զրուցակիցը, սակայն, ընդգծում է՝ այս շենքերի ու տարածքների հետ առնչվելիս հիմնական շեշտը պետք չէ դնել փոխհատուցման վրա: «Մեր տարածքներում կան մառաններ: Խոսքը Պուշկինի փողոցի տների նկուղներում գտնվող գինու մառանների մասին է: Ներկայիս Հյուսիսային պողոտայի տարածքում կար պատմաշակութային 29 հուշարձան: Երբ տարածքը կառուցապատվում էր, պետությունը պետք է դրանք պահպաներ, սակայն այսօր գոնե մեկ պատմամշակութային հուշարձան չի պահպանվել:

Մառաններ կան նաև մեր տարածքում, կան պատմամշակութային հուշարձաններ՝ «Հրշեջ կայանը», Երևանի առաջին բուժարանը և ոչ միայն: Այս բոլոր կառույցները վտանգի տակ են: Չէ՞ որ սրանք նաև տուրիստական կենտրոններ են, շատ կազմակերպություններ խմբեր են բերում փոքր կենտրոն, ներկայացնում են հայկական հին ոճի տները, մառանները: Դրանցով ենք ներկայանում զբոսաշրջիկներին», - ասում է գերակա հանրային շահ ճանաչված տարածքի բնակիչը:

Արմինեն ասում է՝ մարդիկ ցանկանում են ապրել իրենց տներում, չեն ցանկանում հեռանալ, պահանջում են կասեցնել կառավարության 2007 թվականի որոշումները: Նրանք դիմել են նաև պատկան մարմիններին: «2007 թվականից սկսած՝ բնակիչները չեն կարողանում իրենց տներում, օրինակ, շինարարություն կատարել, քանի որ չունեն այդ իրավունքը: Դիմել ենք քաղաքապետարանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ լուծում է ստանալու մեր տարածքների հարցը:

Մեզ հայտնեցին՝ մինչև դատական պրոցեսները չավարտվեն, իրենք ոչինչ անել չեն կարող: Իսկ դատական պրոցեսներն էլ անընդհատ հետաձգվում են: Այսինքն՝ ստացվում է, որ մենք մեր տները չպետք է վերակառուցենք, դրանք գնալով էլ ավելի կքանդվեն:

Քաղաքապետարանից հետո դիմեցինք Ազգային ժողովին: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եկավ, տեղում ծանոթացավ ստեղծված իրավիճակին:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ևս ծանոթ է մեր խնդրին: Երկու պատգամավորներն էլ խոստացել են հետևողական լինել մեր բարձրացրած խնդիրների նկատմամբ, - եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia