«Արարատ-Արմենիա»-ն մեկնել է Լյուքսեմբուրգ (լուսանկարներ)
SPORT«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ օգոստոսի 29-ին կանցկացնի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Դյուդելանժ»-ի հետ:
Այս մասին տեղեկացանք «Արարատ-Արմենիա» ակումբի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- ասված է ակումբի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում 2-1 հաշվով պարտության մատնեց «Դյուդելանժ»-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: Դիմակայության հաղթողը Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիր կստանա:




1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



