«Արարատ-Արմենիա»-ն մեկնել է Լյուքսեմբուրգ (լուսանկարներ)
ՍՊՈՐՏ«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ օգոստոսի 29-ին կանցկացնի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Դյուդելանժ»-ի հետ:
Այս մասին տեղեկացանք «Արարատ-Արմենիա» ակումբի «Ֆեյսբուք»-ի էջից:
«Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- ասված է ակումբի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում 2-1 հաշվով պարտության մատնեց «Դյուդելանժ»-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: Դիմակայության հաղթողը Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիր կստանա:




1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



