Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին
SPORTԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Մոտ 5 ժամ տեւած պարտիան 53-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի։ Երկրորդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։
Այս մրցաշարի անցած տարվա հաղթող Լեւոն Արոնյանը առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։
Միանձնյա առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 1,5 միավոր։ Արոնյանը 1 միավորով բաժանում է 2-11-րդ տեղերը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



