Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի երկրորդ ոչ ոքին
ՍՊՈՐՏԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Մոտ 5 ժամ տեւած պարտիան 53-րդ քայլում ավարտվեց ոչ ոքի։ Երկրորդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։
Այս մրցաշարի անցած տարվա հաղթող Լեւոն Արոնյանը առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։
Միանձնյա առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 1,5 միավոր։ Արոնյանը 1 միավորով բաժանում է 2-11-րդ տեղերը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



