Չեմպիոն ՊՍԺ-ն պարտվեց գավաթակիր «Ռենին» (տեսանյութ)
SPORTՖրանսիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց գավաթակիր «Ռենին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
36-րդ րոպեին դաշտի տերերի անփութությունից օգտվեց ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին՝ բացելով հանդիպման հաշիվը։
Մինչեւ ընդմիջում «Ռենը» սենեգալցի հարձակվող Մբայե Նյանգի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում խփեց նաեւ երկրորդ գոլը։ Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ռոմեն դել Կաստիլյոն։
«Ռենը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Լիոնին» եւ «Նիցային»։ ՊՍԺ-ն 3 միավորով 8-րդն է։
Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր
«Ռեն» - ՊՍԺ՝ 2։1 (տեսանյութ)
Մբայե Նյանգ, 44, Ռոմեն դել Կաստիլյո, 48 - Էդինսոն Կավանի, 36
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



