Չեմպիոն ՊՍԺ-ն պարտվեց գավաթակիր «Ռենին» (տեսանյութ)
ՍՊՈՐՏՖրանսիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց գավաթակիր «Ռենին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
36-րդ րոպեին դաշտի տերերի անփութությունից օգտվեց ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին՝ բացելով հանդիպման հաշիվը։
Մինչեւ ընդմիջում «Ռենը» սենեգալցի հարձակվող Մբայե Նյանգի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում խփեց նաեւ երկրորդ գոլը։ Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ռոմեն դել Կաստիլյոն։
«Ռենը» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Լիոնին» եւ «Նիցային»։ ՊՍԺ-ն 3 միավորով 8-րդն է։
Ֆրանսիայի առաջնություն, երկրորդ տուր
«Ռեն» - ՊՍԺ՝ 2։1 (տեսանյութ)
Մբայե Նյանգ, 44, Ռոմեն դել Կաստիլյո, 48 - Էդինսոն Կավանի, 36
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



