Նյու Յորքում աշխատանքից ազատել են օդանավակայանի անվտանգության աշխատակցին, որը ճանապարհորդին այլանդակ է անվանել
INTERNATIONAL NEWSԳրեյթեր Ռոչեսթեր միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակցին աշխատանքից ազատել են տարօրինակ արարքից հետո, երբ նա մաքսային զննությունն անցած ճանապարհորդին հանձնել է գրություն, որտեղ գրված է եղել. «Դու այլանդակ ես», հայտնում է Fox News- ը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի վերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ճանապարհորդ Նիլ Սթրասներին մոտեցել է անծանոթ աշխատակցուհի եւ նրան ձեռագրով գրված գրություն փոխանցել, որտեղ գրված է եղել. «Դու այլանդակ ես»:
Սթրասները պատմել է, որ մաքսային զննության ժամանակ նրա մոտ խնդիրներ չեն ծագել, նա վերցրել է գրությունը եւ գնացել, երբ աշխատակցուհին գոռցել է նրա հետեւից. «Դու պատրաստվում ես բացե՞լ գրությունը»:
Տարօրինակ միջադեպի տեսանյութը սոցցանցերում տարածվել է եւ դիտվել 2200 անգամ:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



