Նյու Յորքում աշխատանքից ազատել են օդանավակայանի անվտանգության աշխատակցին, որը ճանապարհորդին այլանդակ է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳրեյթեր Ռոչեսթեր միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակցին աշխատանքից ազատել են տարօրինակ արարքից հետո, երբ նա մաքսային զննությունն անցած ճանապարհորդին հանձնել է գրություն, որտեղ գրված է եղել. «Դու այլանդակ ես», հայտնում է Fox News- ը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի վերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ճանապարհորդ Նիլ Սթրասներին մոտեցել է անծանոթ աշխատակցուհի եւ նրան ձեռագրով գրված գրություն փոխանցել, որտեղ գրված է եղել. «Դու այլանդակ ես»:
Սթրասները պատմել է, որ մաքսային զննության ժամանակ նրա մոտ խնդիրներ չեն ծագել, նա վերցրել է գրությունը եւ գնացել, երբ աշխատակցուհին գոռցել է նրա հետեւից. «Դու պատրաստվում ես բացե՞լ գրությունը»:
Տարօրինակ միջադեպի տեսանյութը սոցցանցերում տարածվել է եւ դիտվել 2200 անգամ:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



