Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Սա իշխանության կողմից բացահայտ կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է պատմության մեջ․ Ավետիք Չալաբյան

BLOG

Past.am

Ես նախկինում առիթ էի ունեցել առաջարկել իմ պատկերացրած լուծումները Սահմանադրական դատարանի հետ կապված անցումային իրավիճակը հանգուցալուծելու նպատակով, մասնավորապես, առաջարկելով փոխել Սահմանադրության 213 հոդվածը, և ֆիքսված պաշտոնավարման ժամկետ սահմանել բոլոր դատավորների համար, սա արդարացի ելք կլիներ այսօր առաջացած երկիմաստ վիճակից։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Դրա փոխարեն, գործող իշխանությունը որոշել է գնալ բացարձակ անհավանական տարբերակով՝ Սահմանադրական դատարանի դատավորներին բացահայտ կաշառք առաջարկելով կամավոր հրաժարականի դիմաց; Օգոստոսի 9-ին E-draft կայքի վրա հայտնվել է «Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ վիճահարույց դրույթների, որոնք հնարավորություն են տալիս տարբեր ճնշումներ գործադրել դատավորների նկատմամաբ, ունի այսպես կոչված «Անցումային դրույթներ», որը ներկայացնում եմ ամբողջությամբ

« 7․ Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»

Սա մեր պատմության մեջ իսկապես աննախադեպ դրույթ է, երբ Սահմանադրական դատարանի դատավորին, կոնկրետ ժամկետներում հրաժարական տալու դիմաց, առաջարկվում է աշխատավարձ (ոչ թե կենսաթոշակ) մինչև իր 65 տարեկանը, ոչ թե նրա համար, որ նա աշխատի, և պաշտպանի սահմանադրությունը, այլ չաշխատի, և թույլ տա իշխանությանը նրա փոխարեն նշանակել իրեն հարմար դատավորներ։ Սա օրենքով բացահայտ կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է մեր պատմության մեջ, և դա փորձում է անել մի իշխանություն, որն անընդհատ խոսում է կոռուպցիայի բացառման մասին, սակայն հիմա մեր բոլորի վճարած հարկերի հաշվին, փորձում է կաշառել Սահմանադրական դատարանի գործող դատավորներին։

Ես չգիտեմ, թե ում հրաշք մտքի ծնունդ է սա, և չգիտեմ, թե արդյոք Սահմանադրական դատարանի որևէ դատավոր իր վարքագծով առիթ է տվել իշխանությանը մտածելու, որ նա պատրաստ է այդ կաշառքը վերցնելու, և դրանով վաճառելու մեր բոլորի օրինական իրավունքները։ Ես սակայն համոզված եմ, որ այս Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր, ով կողմ կքվեարկի այսպիսի «օրենքի», կհավասարվի և կգերազանցի իր կոռումպացված նախորդներին, իսկ Սահմանադրական դատարանի ցանկացած դատավոր, որը կօգտվի այսպիսի «օրենքից», մինչև իր կյանքի վերջ կկրի անսկզբունք կոռուպցիոների խարանը, և իրավունք չի ունենա այլևս նայել իր համաքաղաքացիների աչքերին։

Մինչ այդ, կոչ եմ անում մտնել e-draft կայքը, ուսումնասիրել և ձեր դիրքորոշումը արտահայտել այս խայտառակ նախագծին, հույսով, որ այն ծանրակշիռ հիմք կլինի իշխանությունների համար՝ հրաժարվել նրա հետագա առաջխաղացումից»,- գրել է Չալաբյանը։

 

FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange