Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա իշխանության կողմից բացահայտ կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է պատմության մեջ․ Ավետիք Չալաբյան

ԲԼՈԳ

Past.am

Ես նախկինում առիթ էի ունեցել առաջարկել իմ պատկերացրած լուծումները Սահմանադրական դատարանի հետ կապված անցումային իրավիճակը հանգուցալուծելու նպատակով, մասնավորապես, առաջարկելով փոխել Սահմանադրության 213 հոդվածը, և ֆիքսված պաշտոնավարման ժամկետ սահմանել բոլոր դատավորների համար, սա արդարացի ելք կլիներ այսօր առաջացած երկիմաստ վիճակից։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել հանրային գործիչ, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Դրա փոխարեն, գործող իշխանությունը որոշել է գնալ բացարձակ անհավանական տարբերակով՝ Սահմանադրական դատարանի դատավորներին բացահայտ կաշառք առաջարկելով կամավոր հրաժարականի դիմաց; Օգոստոսի 9-ին E-draft կայքի վրա հայտնվել է «Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ վիճահարույց դրույթների, որոնք հնարավորություն են տալիս տարբեր ճնշումներ գործադրել դատավորների նկատմամաբ, ունի այսպես կոչված «Անցումային դրույթներ», որը ներկայացնում եմ ամբողջությամբ

« 7․ Անցումային և եզրափակիչ դրույթներ

1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»

Սա մեր պատմության մեջ իսկապես աննախադեպ դրույթ է, երբ Սահմանադրական դատարանի դատավորին, կոնկրետ ժամկետներում հրաժարական տալու դիմաց, առաջարկվում է աշխատավարձ (ոչ թե կենսաթոշակ) մինչև իր 65 տարեկանը, ոչ թե նրա համար, որ նա աշխատի, և պաշտպանի սահմանադրությունը, այլ չաշխատի, և թույլ տա իշխանությանը նրա փոխարեն նշանակել իրեն հարմար դատավորներ։ Սա օրենքով բացահայտ կոռուպցիա խրախուսելու առաջին դեպքն է մեր պատմության մեջ, և դա փորձում է անել մի իշխանություն, որն անընդհատ խոսում է կոռուպցիայի բացառման մասին, սակայն հիմա մեր բոլորի վճարած հարկերի հաշվին, փորձում է կաշառել Սահմանադրական դատարանի գործող դատավորներին։

Ես չգիտեմ, թե ում հրաշք մտքի ծնունդ է սա, և չգիտեմ, թե արդյոք Սահմանադրական դատարանի որևէ դատավոր իր վարքագծով առիթ է տվել իշխանությանը մտածելու, որ նա պատրաստ է այդ կաշառքը վերցնելու, և դրանով վաճառելու մեր բոլորի օրինական իրավունքները։ Ես սակայն համոզված եմ, որ այս Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր, ով կողմ կքվեարկի այսպիսի «օրենքի», կհավասարվի և կգերազանցի իր կոռումպացված նախորդներին, իսկ Սահմանադրական դատարանի ցանկացած դատավոր, որը կօգտվի այսպիսի «օրենքից», մինչև իր կյանքի վերջ կկրի անսկզբունք կոռուպցիոների խարանը, և իրավունք չի ունենա այլևս նայել իր համաքաղաքացիների աչքերին։

Մինչ այդ, կոչ եմ անում մտնել e-draft կայքը, ուսումնասիրել և ձեր դիրքորոշումը արտահայտել այս խայտառակ նախագծին, հույսով, որ այն ծանրակշիռ հիմք կլինի իշխանությունների համար՝ հրաժարվել նրա հետագա առաջխաղացումից»,- գրել է Չալաբյանը։

 

Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին