«Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները ուղեբեռում լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել
BLOG«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից օգոստոսի 8-ին՝ ժամը 08:05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ:
Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Համաձայն սահմանված ընթացակարգի՝ կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանություն:
Օդանավակայանը շնորհակալություն է հայտնում «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և ուղևորների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



