«Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցները ուղեբեռում լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել
ԲԼՈԳ«Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից օգոստոսի 8-ին՝ ժամը 08:05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ:
Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Համաձայն սահմանված ընթացակարգի՝ կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու հայտնաբերված ատրճանակը հանձնվել են «Զվարթնոցի» գծային բաժնի ոստիկանություն:
Օդանավակայանը շնորհակալություն է հայտնում «Զվարթնոցի» անվտանգության աշխատակիցներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և ուղևորների անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:


1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



