Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
SPORTԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր` եզրափակչում 6:0 հաշվով հաղթելով ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռայմոնդ Բունկերն էր, ում հայ մարզիկը հաղթել էր 9։0 հաշվով։
Մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու: Ոսկե մեդալի համար այսօր կպայքարեն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը պարտվել է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



