Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր` եզրափակչում 6:0 հաշվով հաղթելով ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ։ Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռայմոնդ Բունկերն էր, ում հայ մարզիկը հաղթել էր 9։0 հաշվով։
Մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու: Ոսկե մեդալի համար այսօր կպայքարեն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը պարտվել է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



