Խամես Ռոդրիգեսը չի հեռանա «Ռեալից» (ֆոտո)
SPORTՄադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա Արքայական ակումբից, հաղորդում է AS-ը: Ֆուտբոլիստն այժմ մարզվում է Արքայական ակումբում։
Աղբյուրը նշում է, որ Զինեդին Զիդանի ծրագրերը փոխվել են այն բանից հետո, երբ ծանր վնասվածք ստացավ թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: Ակումբում արդեն տեղեկացրել են Խամեսին, որ ընթացիկ ամռանը նրա տրանսֆերը չի վաճառվելու:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են իտալական «Նապոլին» ու Մադրիդի «Աթլետիկոն»:
Խամես Ռոդրիգեսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին «Մոնակոյից»: Արքայական ակումբը կոլումբացի կիսապաշտպանի տեղափոխության դիմաց վճարել է շուրջ 80 միլիոն եվրո:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



