Խամես Ռոդրիգեսը չի հեռանա «Ռեալից» (ֆոտո)
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա Արքայական ակումբից, հաղորդում է AS-ը: Ֆուտբոլիստն այժմ մարզվում է Արքայական ակումբում։
Աղբյուրը նշում է, որ Զինեդին Զիդանի ծրագրերը փոխվել են այն բանից հետո, երբ ծանր վնասվածք ստացավ թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն: Ակումբում արդեն տեղեկացրել են Խամեսին, որ ընթացիկ ամռանը նրա տրանսֆերը չի վաճառվելու:
Հիշեցնենք, որ 28-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված են իտալական «Նապոլին» ու Մադրիդի «Աթլետիկոն»:
Խամես Ռոդրիգեսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականին «Մոնակոյից»: Արքայական ակումբը կոլումբացի կիսապաշտպանի տեղափոխության դիմաց վճարել է շուրջ 80 միլիոն եվրո:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



