Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Կեն­դա­նի­նե­րի բիզ­նեսն աշ­խար­հում եկամ­տա­բե­րու­թյամբ չոր­րորդն է». ՀՀ գոր­ծող օրենսդ­րու­թյունն ունի որո­շա­կի բա­ցեր

SOCIETY

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արևիկ Մկրտչյանի հետ «Փաստը» զրուցել է կենդանիների ապօրինի վաճառքի, արտահանման, ինչպես նաև ոլորտի օրենսդրական կարգավորումների մասին:

-Որքանո՞վ է օրինական կենդանիների վաճառքը, հատկապես արտահանումը:

-Քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է վայրի, հազվագյուտ կենդանատեսակների առքուվաճառքի պրակտիկայից՝ գիտակցելով, որ դրանով նպաստում է վայրի բնության մեջ կենդանատեսակների քանակի կրճատմանն ու հետագա անհետացմանը: Հայաստանում, ցավոք, կենդանին դեռևս դիտվում է որպես գույք, ու թեպետ բնությունից կենդանի վերցնելը առանց լիազոր մարմնի թույլտվության արգելվում է, որոշ անձինք դեռ շարունակում են իրենց անձնական շահի համար հարստանալ կենդանիների հաշվին: Կենդանիների բիզնեսն աշխարհում եկամտաբերությամբ չորրորդն է և իր շրջանառությամբ դասվում է թմրանյութերի վաճառքի ու մարդկանց թրաֆիքինգի շարքին:

Կենդանու արտահանում կազմակերպելը հեշտ գործընթաց չէ և ենթադրում է մի շարք փաստաթղթերի և գործարքի լեգիտիմությունը հավաստող ապացույցների ներկայացում, որը միշտ չէ, որ հնարավոր է բավարարել, և հայտնի փաստ է, որ վերջին տարիներին Հայաստանից մի շարք կենդանիներ արտահանվել ու վերարտահանվել են կեղծված փաստաթղթերով՝ խախտելով միջազգային կոնվենցիաների պահանջները:

-Կարծիք կա, որ Հայաստանը տրանզիտ երկիր է Ռուսաստանի և այլ երկրների միջև այս հարցում: Որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում:

-Սա ոչ միայն կարծիք է, այլ հստակ փաստերի վրա հիմնված ապացույց:

Թե՛ եվրոպական, թե՛ ռուսական մամուլը բազմիցս նշել է ՀՀ-ից այլ, հատկապես ռուսական կամ արաբական երկրներ վայրի հազվագյուտ կենդանիների ապօրինի արտահանման մասին, իսկ որոշ դեպքերում կենդանիներին, մասնավորապես՝ կապիկներին, սահմանից թույլ չեն տվել անցկացնել, սակայն նախկին կառավարության օրոք որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կաշառելու միջոցով հնարավոր էր հասնել ցանկացած արդյունքի, ինչն էլ հետևողականորեն իրականացվել է:

Այս կենդանիները, որպես կանոն, ներմուծվում են հանցավոր համաձայնությունների հիման վրա երրորդ երկրներից՝ Սուդան, Մոզամբիկ և այլն, ուր աղքատության մակարդակը բարձր է, և տրամաբանորեն շահագործման է ենթարկվում նաև կենդանական աշխարհը:

Բավական է հիշել, թե յուրաքանչյուր րոպեն մեկ քանի փիղ է սպանվում միայն ժանիքի համար, որը չինական աշխարհում գնահատվում է որպես սպիտակ ոսկի՝ նույնիսկ ավելի բարձր գին ունենալով:

Դրա պատճառով այսօր բնության մեջ աֆրիկյան փղերի քանակը կտրուկ նվազել է, իսկ մի շարք երկրներ օրենքով արգելել են փղի ժանիքի ներկրումը:

-Օրենքով ի՞նչ պատիժ է սահմանված այս դեպքերի համար:

-Միջազգային հարթակում կենդանիների ապօրինի արտահանման և ներմուծման հետևանքները ծանր են՝ քրեական պատասխանատվություն և միջազգային հետախուզում. դեպքեր, որոնց ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ բազմիցս ականատես ենք եղել:

ՀՀ-ում, ցավոք, կենդանուն ազատությունից զրկելու՝ բնությունից ապօրինի վերցնելու դեպքում չի գործում իրավահեն մեխանիզմը, այսինքն, որպես կանոն, տեսչական մարմինը չի կարողանում բավարար ապացույցներ ներկայացնել՝ ընդդեմ զանցանքը կատարած քաղաքացու: 

- Շատ են դեպքերը, երբ կենդանիներին պահում են վանդակների մեջ՝ ռեստորաններում, ժամանցի վայրերում: Սա օրենքով հնարավո՞ր է վերահսկել:

-ՀՀ գործող օրենսդրությունն ունի որոշակի բացեր, որը հնարավորություն չի ընձեռում լիարժեք արգելել տարբեր ռեստորաններում ու ժամանցի վայրերում պահվող կենդանիների ցուցադրությունը: Խնդիրն այստեղ բազմակողմանի է՝ կենդանու բարեկեցությունից, նրա նկատմամբ պատասխանատու վերաբերմունքից մինչև սանիտարահամաճարակային իրավիճակ, զոոնոզ հիվանդություններ, հաճախորդների անվտանգություն և այլն, հետևաբար չի կարող լուծվել մեկ գերատեսչության հարթակում:

Շատ շուտով, սակայն, ՀՀ օրենսդիր մարմինը հանդես կգա ոլորտը կանոնակարգող նոր օրենքի նախաձեռնությամբ, որը, լիահույս եմ, կապահովի խնդրի մասնակի լուծումը: Ինչո՞ւ մասնակի, որովհետև հանրային վերահսկողությունը նման դեպքերի դեմ պայքարելու լավագույն միջոցն է, ցանկացած ռեստորանի/բիզնեսի սեփականատեր կդադարեցնի կենդանիների ցուցադրությունը, եթե այդ պատճառաբանությամբ չունենա այցելուներ, իսկ հասարակությունը լինի պահանջատեր:

Այս առումով կարծում եմ, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը օրենսդրական բարելավումների հետ նույն նժարի վրա են:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League