Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կեն­դա­նի­նե­րի բիզ­նեսն աշ­խար­հում եկամ­տա­բե­րու­թյամբ չոր­րորդն է». ՀՀ գոր­ծող օրենսդ­րու­թյունն ունի որո­շա­կի բա­ցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արևիկ Մկրտչյանի հետ «Փաստը» զրուցել է կենդանիների ապօրինի վաճառքի, արտահանման, ինչպես նաև ոլորտի օրենսդրական կարգավորումների մասին:

-Որքանո՞վ է օրինական կենդանիների վաճառքը, հատկապես արտահանումը:

-Քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է վայրի, հազվագյուտ կենդանատեսակների առքուվաճառքի պրակտիկայից՝ գիտակցելով, որ դրանով նպաստում է վայրի բնության մեջ կենդանատեսակների քանակի կրճատմանն ու հետագա անհետացմանը: Հայաստանում, ցավոք, կենդանին դեռևս դիտվում է որպես գույք, ու թեպետ բնությունից կենդանի վերցնելը առանց լիազոր մարմնի թույլտվության արգելվում է, որոշ անձինք դեռ շարունակում են իրենց անձնական շահի համար հարստանալ կենդանիների հաշվին: Կենդանիների բիզնեսն աշխարհում եկամտաբերությամբ չորրորդն է և իր շրջանառությամբ դասվում է թմրանյութերի վաճառքի ու մարդկանց թրաֆիքինգի շարքին:

Կենդանու արտահանում կազմակերպելը հեշտ գործընթաց չէ և ենթադրում է մի շարք փաստաթղթերի և գործարքի լեգիտիմությունը հավաստող ապացույցների ներկայացում, որը միշտ չէ, որ հնարավոր է բավարարել, և հայտնի փաստ է, որ վերջին տարիներին Հայաստանից մի շարք կենդանիներ արտահանվել ու վերարտահանվել են կեղծված փաստաթղթերով՝ խախտելով միջազգային կոնվենցիաների պահանջները:

-Կարծիք կա, որ Հայաստանը տրանզիտ երկիր է Ռուսաստանի և այլ երկրների միջև այս հարցում: Որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում:

-Սա ոչ միայն կարծիք է, այլ հստակ փաստերի վրա հիմնված ապացույց:

Թե՛ եվրոպական, թե՛ ռուսական մամուլը բազմիցս նշել է ՀՀ-ից այլ, հատկապես ռուսական կամ արաբական երկրներ վայրի հազվագյուտ կենդանիների ապօրինի արտահանման մասին, իսկ որոշ դեպքերում կենդանիներին, մասնավորապես՝ կապիկներին, սահմանից թույլ չեն տվել անցկացնել, սակայն նախկին կառավարության օրոք որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կաշառելու միջոցով հնարավոր էր հասնել ցանկացած արդյունքի, ինչն էլ հետևողականորեն իրականացվել է:

Այս կենդանիները, որպես կանոն, ներմուծվում են հանցավոր համաձայնությունների հիման վրա երրորդ երկրներից՝ Սուդան, Մոզամբիկ և այլն, ուր աղքատության մակարդակը բարձր է, և տրամաբանորեն շահագործման է ենթարկվում նաև կենդանական աշխարհը:

Բավական է հիշել, թե յուրաքանչյուր րոպեն մեկ քանի փիղ է սպանվում միայն ժանիքի համար, որը չինական աշխարհում գնահատվում է որպես սպիտակ ոսկի՝ նույնիսկ ավելի բարձր գին ունենալով:

Դրա պատճառով այսօր բնության մեջ աֆրիկյան փղերի քանակը կտրուկ նվազել է, իսկ մի շարք երկրներ օրենքով արգելել են փղի ժանիքի ներկրումը:

-Օրենքով ի՞նչ պատիժ է սահմանված այս դեպքերի համար:

-Միջազգային հարթակում կենդանիների ապօրինի արտահանման և ներմուծման հետևանքները ծանր են՝ քրեական պատասխանատվություն և միջազգային հետախուզում. դեպքեր, որոնց ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ բազմիցս ականատես ենք եղել:

ՀՀ-ում, ցավոք, կենդանուն ազատությունից զրկելու՝ բնությունից ապօրինի վերցնելու դեպքում չի գործում իրավահեն մեխանիզմը, այսինքն, որպես կանոն, տեսչական մարմինը չի կարողանում բավարար ապացույցներ ներկայացնել՝ ընդդեմ զանցանքը կատարած քաղաքացու: 

- Շատ են դեպքերը, երբ կենդանիներին պահում են վանդակների մեջ՝ ռեստորաններում, ժամանցի վայրերում: Սա օրենքով հնարավո՞ր է վերահսկել:

-ՀՀ գործող օրենսդրությունն ունի որոշակի բացեր, որը հնարավորություն չի ընձեռում լիարժեք արգելել տարբեր ռեստորաններում ու ժամանցի վայրերում պահվող կենդանիների ցուցադրությունը: Խնդիրն այստեղ բազմակողմանի է՝ կենդանու բարեկեցությունից, նրա նկատմամբ պատասխանատու վերաբերմունքից մինչև սանիտարահամաճարակային իրավիճակ, զոոնոզ հիվանդություններ, հաճախորդների անվտանգություն և այլն, հետևաբար չի կարող լուծվել մեկ գերատեսչության հարթակում:

Շատ շուտով, սակայն, ՀՀ օրենսդիր մարմինը հանդես կգա ոլորտը կանոնակարգող նոր օրենքի նախաձեռնությամբ, որը, լիահույս եմ, կապահովի խնդրի մասնակի լուծումը: Ինչո՞ւ մասնակի, որովհետև հանրային վերահսկողությունը նման դեպքերի դեմ պայքարելու լավագույն միջոցն է, ցանկացած ռեստորանի/բիզնեսի սեփականատեր կդադարեցնի կենդանիների ցուցադրությունը, եթե այդ պատճառաբանությամբ չունենա այցելուներ, իսկ հասարակությունը լինի պահանջատեր:

Այս առումով կարծում եմ, որ կրթությունն ու իրազեկվածության բարձրացումը օրենսդրական բարելավումների հետ նույն նժարի վրա են:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով