Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հե­րիք է խա­բենք ինք­ներս մեզ.չի կա­րե­լի ամեն ինչ գու­նա­վո­րել

SOCIETY

Շիրակի մարզի Հառիճ գյուղը զարդարող Հառիճավանքի դիմաց «գյուղամեջն» է, որտեղ ակտիվությունն ապահովում են նախ՝ գյուղի երեխաները, հետո՝ անցնող-դառնող զբոսաշրջիկները: «Գյուղամեջից» քիչ-քիչ հեռանում ենք: Հեռուներում արդեն մարդ չկա, բայց նշմարվում է մի մարդ՝ ձեռքին գերանդի, սառույցով ջուր ու գլխարկ: Գյուղի բնակիչ Տիգրան Մանվել յանն է, մոտենում է մեզ ու բարևում: Ամեն կերպ թաքցնում է հոգնածությունը, որում պատկերված է հողի նկատմամբ սերը, ծակող արևի տակ աշխատելու ցանկությունը:

Ասում եմ՝ գյուղ, դուք հասկացեք երկիր

Շատ չի ուզում զրուցել գյուղից:

«Ասում եմ՝ գյուղ, դուք հասկացեք երկիր, որովհետև գյուղից է սկսվում ամեն ինչ: Էն օրը եկել ու նկարում էին մի հացատուն, որի տերը Ռուսաստանում է:

Բայց հերիք է խաբենք ինքներս մեզ: «Կլիպներին» ու կեղծիքներին վերջ տալ է պետք: Մի տարի առաջ ինքս մեծ ոգևորությամբ երիտասարդներին առաջնորդում էի՝ ցուցանակներ էի գրել տալիս, ուղարկում էի Երևան՝ իրենց քայլն արդարացնող ու ինձ պախարակող մի արտահայտությամբ.

ասում էի՝ էրեխե՛ք ջան, գնացե՛ք, մենք 90-ականներին մի հեղափոխություն արեցինք, մեզ խայտառակեցինք, բայց դուք գնացեք… Գնացին, բայց… Էսօր կլիպ նկարահանել պետք չէ:

Ես գիտեմ, պետք է ասել՝ շատ լավ է, հեղափոխություն է եղել, բայց ոչ մի հեղափոխություն չի եղել, ոչինչ չի փոխվել: Ես նույնիսկ հորիզոնում ոչինչ չեմ տեսնում ու չեմ սպասում: Թող գան՝ ես կհիմնավորեմ իմ խոսքերը: Ոչինչ չի փոխվել, ներքին օղակը նույն ձևի կառավարում է, ստորին օղակը՝ նույն ձևով, միջինը՝ ևս: Ոչ մի օրենք, ոչ մի վախ ու ոչ մի բան»,-ասում է նա՝ ու հավելում՝ տարի ու կես է անցել, բայց այդքան խոսվող փոփոխությունների տեղն է ուզում իմանալ:

Շուկա չունենք

«Թումանյանի խոսքը օրըստօրե դառնում է արդիական՝ «մի կտոր չոր հաց, էն էլ, հրեն հա՜, երկնքից կախված»:

Մենք արտադրանք չունենք, գյուղմթերքը թափում են, որովհետև պահանջարկ չկա:

Հիմա խրախուսում են անասնապահությունը, բայց ոչինչ չի արդարացնում: Թող ցանկացած տնտեսագետ գա այստեղ, ու ես իրեն ապացուցեմ, որ ոչինչ չի արդարացնում: Մենք շուկա չունենք: Թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում: Մտեք գյուղի խանութ՝ առավոտը մի գին է, ցերեկը՝ մի գին, գիշերը՝ մեկ ուրիշ գին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նա ու շեշտում՝ 30 տարիների տեսածը հաշվի առնելով՝ հիմա էլ ոչ մի լավ բանի չի սպասում:

«Ես իրատես մարդ եմ՝ ո՛չ լավատես եմ, ո՛չ վատատես: «Что вижу, то пою»՝ հուսադրող բան չեմ տեսնում: Բայց դեմագոգիային պետք է վերջ տալ ու խոսել իրականությունից: 30 տարի նույն բաներով են կերակրում մեզ: Ասում եմ՝ «կլիպի» նկարահանմանն ու դերասանությանը պետք է վերջ տալ: Ես չեմ ասել տիեզերքից ինչ-որ բան իջեցնեն, ուզում եմ ասել՝ ամեն ինչ կանգ է առել»,ասում է նա:

Ընդգծում է, որ գյուղում բնակիչները ևս շատ չեն՝ տարիների ընթացքում թիվը նվազել է: Վերջին ընտրություններին ընտրողների գրանցված թվին հավատում է՝ շեշտելով, որ 520-530 բնակիչ կա:

Խրախուսում ենք, ոգևորում ենք, պատճառ ենք բռնում, բայց…

«5 տարի առաջ գյուղում 840 խոշոր եղջերավոր անասուն կար:

Աստիճանաբար պակասեց, ու այս տարի գարնանը խոշորի և միջինի քանակը դարձավ 240: Ես 4 կաթնատու կով եմ պահել: Կաթը 70 դրամով խանութին հանձնելուց հետո հասանք այս վիճակին, պայքարեցինք, բայց անարդյունք էր: 

Հիմա 3 կով ունեմ, մեկն ուզում եմ ծախել, բայց առնող չկա: Գինը պայմանավորվեցի, բայց էլի չեկան տարան: Մսի պահանջարկ էլ չկա, ոչ մի բանի պահանջարկ չկա: Հիմա խրախուսում ենք, ոգևորում ենք, պատճառ ենք բռնում, բայց պատկերացրեք, որ այն, ինչ որոշվում է, խոսվում է, զեկուցվում է, այդպես չէ: Խաբելով մեզ և ուրիշներին՝ ցուցանիշներ ենք ցույց տալիս:

Բերեք ցանքատարածությունները փաստացի չափեք, գյուղ-գյուղ՝ բոլորը հավելագրված է: Գյուղապետին պարտադրում են ավել թիվ ցույց տալ, մի բան էլ մարզպետարանն է ավելացնում: Եթե այդ թվերը դնենք՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետրից 40 կդառնա»:

Հառիճեցու լուծումը

«Էս վիճակից դուրս գալու համար պետք է լինի կոնկրետ ձեռք, որը կառավարման հարցը կդնի և կպահանջի: Պետք է կոնկրետ ասել՝ ով պետք է անի, երբ պետք է անի և ինչպես պետք է անի: Զեկույցներով մենք ոչինչ չունենք:

Ուզո՞ւմ եք, սա ջնջեք (խոսակցության ձայնագրությունը-խմբ.), իրավիճակն այնպես հիասքանչ ներկայացնեմ, որ զարմանաք ու ասեք՝ մի՞թե այսպիսի երկրում ենք ապրում: Իրականում պետք չէ գունավորել ամեն ինչ: Վերջապես պիտի՞ լինի մի մարդ, որ ճիշտն ասի:

Չի կարելի փեշ փռել»,-եզրափակեց նա՝ վերցնելով գերանդին, ու շտապեց վերադառնալ դաշտ:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League