27-ամյա տղամարդը, որը Նոր Արեշում սպանել էր մորը, վնասվածքներ պատճառել հորը և ինքնավնասում կատարել, դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է. Shamshyan.com c
SOCIETYShamshyan.com-ը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդազարյանը դռնփակ դատական նիստից հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Արման Ա.-ն, որը կասկածվում է մորը դանակով սպանելու, հորը մարմնական վնասվածքներ պատճառելու և իրեն ինքնավնասելու մեջ, դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ 27-ամյա Արման Ա.-ն հուլիսի 19-ին Նոր Արեշ 16-րդ փողոցում գտնվող իրենց տանը դանակով սպանել էր մորը՝ 61-ամյա Անժելա Խ-ին, իսկ հորը՝ 59-ամյա Գասպար Ա.-ին պատճառել էր մարմնական վնասվածքներ: Կասկածյալը նույն օրը Էրեբունու ոստիկանների կողմից թարմ հետքերով հայտնաբերվել էր և քննիչի որոշմամբ ձերբակալվել։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



