27-ամյա տղամարդը, որը Նոր Արեշում սպանել էր մորը, վնասվածքներ պատճառել հորը և ինքնավնասում կատարել, դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է. Shamshyan.com c
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդազարյանը դռնփակ դատական նիստից հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Արման Ա.-ն, որը կասկածվում է մորը դանակով սպանելու, հորը մարմնական վնասվածքներ պատճառելու և իրեն ինքնավնասելու մեջ, դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ 27-ամյա Արման Ա.-ն հուլիսի 19-ին Նոր Արեշ 16-րդ փողոցում գտնվող իրենց տանը դանակով սպանել էր մորը՝ 61-ամյա Անժելա Խ-ին, իսկ հորը՝ 59-ամյա Գասպար Ա.-ին պատճառել էր մարմնական վնասվածքներ: Կասկածյալը նույն օրը Էրեբունու ոստիկանների կողմից թարմ հետքերով հայտնաբերվել էր և քննիչի որոշմամբ ձերբակալվել։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



