Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ. Էրիկ Գրիգորյան
BLOGՀայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը անհրաժեշտություն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությանը, ըստ որի՝ Երեւանում ջերմաստիճանի փոփոխություն է սպասվում:
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականները շուրջ 500 քաղաքների համար հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները (2000-2050թթ, 2 աստիճան բարձրացում):
Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ, ամառը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը 5.2 աստիճանով, համադրելի կլինի Տաշքենտի այժմյան կլիմայի հետ:
Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է»,- գրել է նա:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



