Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ. Էրիկ Գրիգորյան
ԲԼՈԳՀայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը անհրաժեշտություն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականների հետազոտությանը, ըստ որի՝ Երեւանում ջերմաստիճանի փոփոխություն է սպասվում:
Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականները շուրջ 500 քաղաքների համար հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները (2000-2050թթ, 2 աստիճան բարձրացում):
Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ, ամառը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը 5.2 աստիճանով, համադրելի կլինի Տաշքենտի այժմյան կլիմայի հետ:
Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունը ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ է»,- գրել է նա:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



