Փաշինյանը հանձնարարել է ՃՈ Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժնին աշխատել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին. Նաիրի Սարգսյան
SOCIETYՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը աշխատի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 9:00-18:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Նպատակն է թեթեւացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման եւ հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչեւ ամսվա վերջ, կոնկրետ օրը կհրապարակվի լրացուցիչ»,– գրել է նա :
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



