Փաշինյանը հանձնարարել է ՃՈ Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժնին աշխատել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին. Նաիրի Սարգսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել, որ Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը աշխատի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 9:00-18:00-ն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Նպատակն է թեթեւացնել աննախադեպ մեծ քանակով ներմուծվող ավտոմեքենաների գրանցման եւ հաշվառման հերթերը: Ոստիկանությունը հավաստիացրեց, որ նոր կադրերի ներգրավմամբ այս աշխատանքին պատրաստ կլինեն մինչեւ ամսվա վերջ, կոնկրետ օրը կհրապարակվի լրացուցիչ»,– գրել է նա :
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



