Մահացել է հայտնի ջազմեն և կոմպոզիտոր Գյունտեր Շուլլերը
SOCIETYԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 89 տարեկանում մահացել է հայտնի ջազային երաժիշտ և կոմպոզիտոր, ժամանակակից երաժշտության մեջ «երրորդ հոսանքի» հիմնադիր Գյունտեր Շուլլերը: Ինչպես հայտնել է երաժշտի որդին, հայրը մահացել է կիրակի, բոստոնյան հոսպիտալներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավարտելով Մանհեթենի երաժշտական դպրոցը՝ Շուլլերն իր ստեղծագործական ուղին սկսել է 1942-ին՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Ապա նա նվագել է Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբում և Ցինցինատիի (Օհայո նահանգ) սիմֆոնիկ նվագախմբում՝ ելույթները համատեղելով Մանհեթենի երաժշտական դպրոցում մանկավարժական աշխատանքի հետ:
Նա եղել է ավելի քան 160 երաժշտական ստեղծագործությունների հեղինակն ու կատարողը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



