Մահացել է հայտնի ջազմեն և կոմպոզիտոր Գյունտեր Շուլլերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 89 տարեկանում մահացել է հայտնի ջազային երաժիշտ և կոմպոզիտոր, ժամանակակից երաժշտության մեջ «երրորդ հոսանքի» հիմնադիր Գյունտեր Շուլլերը: Ինչպես հայտնել է երաժշտի որդին, հայրը մահացել է կիրակի, բոստոնյան հոսպիտալներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ավարտելով Մանհեթենի երաժշտական դպրոցը՝ Շուլլերն իր ստեղծագործական ուղին սկսել է 1942-ին՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Ապա նա նվագել է Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբում և Ցինցինատիի (Օհայո նահանգ) սիմֆոնիկ նվագախմբում՝ ելույթները համատեղելով Մանհեթենի երաժշտական դպրոցում մանկավարժական աշխատանքի հետ:
Նա եղել է ավելի քան 160 երաժշտական ստեղծագործությունների հեղինակն ու կատարողը:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



