Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սպիտակ գլխարկներով հաքերները» փորձել են կոտրել էլեկտրոնային կառավարման պետական համակարգը. հաքաթոն Երեւանում

VIDEO

Past.am

Վեց հաքերային թիմ գրոհել եւ փորձել է կոտրել Հայաստանում գործող էլեկտրոնային կառավարման պետական համակարգերից մեկը։ Պատիժներ չեն հետեւել. ավելին, երեք թիմ պարգեւներ է ստացել։ Բանն այն է, որ այդ տղաները այսպես կոչված, «սպիտակ գլխարկներով ցանցահեններ էին» եւ աշխատում էին հետաքրքիր «հաքաթոնի» շրջանակում, որը կազմակերպվել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) «Պետությունը որպես պատվիրատու» ծրագրի շրջանակում։

Տղաները, ինչպես պատմեց լրագրողներին OWASP Armenia-ի համահիմնադիր Վահագն Թուխարյանը, աշխատել են 20 ժամ, եւ երեք թիմերը հասել են մեծ հաջողությունների ու լուրջ խոցելիություններ գտել համակարգում։ Հիմա համակարգը ստեղծողները կկարողանան վերացնել այդ խոցելիությունները՝ համակարգն ավելի պաշտպանված դարձնելով։

«Երիտասարդները թեստավորել են համակարգը՝ գոյություն ունեցողի հիման վրա. դրանում ոչ մի նոր խոցելիություն չեն ավելացրել, այսինքն՝ բոլոր խոցելիությունները, որոնք տղաները գտել են, սկզբից եւեթ այնտեղ եղել են։ Դրանք կարող էին հայտնաբերվել այլ՝ ավելի բացասաբար տրամադրված ցանցահենների կողմից, բայց, բարեբախտաբար, դրանք գտել են մեր տղաները»,- ասաց Վահագն Թուխարյանը։

«Bug Bounty: eGov» հաքաթոնը «սպիտակ հաքերների» եւ պետության միջեւ համագործակցության հիանալի օրինակ է, ինչպես իր հերթին նշեց ArmSec հիմնադրամի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։ Պետության համար նման համագործակցությունը պարզապես անհրաժեշտություն է, չէ՞ որ այն չի կարող իր ուժերով ապահովել բոլոր էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը։

Հաքաթոնի տեխնիկական աջակցությունն ապահովել է Ucom ընկերությունը, որը միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին տրամադրել է ամպային լուծումներ, ինտերնետ եւ աշխատանքի համար անհրաժեշտ ամեն բան։ Իսկ 2000 դոլարի չափով պարգեւատրումը տրամադրել են  VXSoft եւ Grant Thornton Armenia ընկերությունները։ Հաքաթոնի կազմակերպմանն աջակցել են նաեւ 1Guard ընկերությունը եւ կիբեռանվտանգության «Հայ թեք» հիմնադրամը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նշեց, որ այսպիսի միջոցառումները կոչված են միավորելու երիտասարդներին, որոնք զբաղված են տեղեկատվական անվտանգության ապահովմամբ՝ նրանց օգնելով փորձի փոխանակում կատարել եւ միմյանցից սովորել: Եթե ապագայում հաքերների եւ պետության միջեւ այսպիսի համագործակցությունը նորմ դառնա, պետական ոչ մի համակարգ չի գործարկվի առանց անվտանգության պատշաճ ստուգման, եւ սա Հայաստանին ահռելի օգնություն ցույց կտա:

«Մենք այսօր գտնվում ենք «հիբրիդային պատերազմի» պայմաններում, եւ մեզ համար անչափ կարեւոր են հաղթանակները կիբեռանվտանգության եւ տեղեկատվության ազդեցության ոլորտում»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Հաքաթոնի շրջանակում Կարեն Վարդանյանը եւ «Հայ թեքից» Լեւոն Պետրոսյանը հուշագիր ստորագրեցին Հայաստանում կիբեռանվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին:

 

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders