ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՀՈՒՆԻՍԻ). Սուպերմարկետի փլատակերի տակ է մնացել 502 մարդ, վաճառքում հայտնվել է առաջին iPhone-ը
SOCIETYՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Ռուսաստան՝ Պարտիզանների և ընդհատակյա աշխատողների օր, Սեյշել յան կղզիներ՝ Անկախության օր, Արցախի Հանրապետություն՝ Հայրենիքի համար զոհվածների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1825– ծնվել է նշանավոր դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը։
1839– վախճանվել է հայ երգահան, երաժշտագետ Համբարձում Լիմոնջյանը:
1974-գրանցվել է աննախադեպ դեպք՝ բրիտանական հիթ-շքերթը գլխավորել է ֆրանսահայ Շառլ Ազնավուրը իր «She» երգով:
1999– վախճանվել է Ամենայն հայոց 131րդ կաթողիկոս Գարեգին Ա-ն:
2002-Հայաստանի զինված ուժերի մեկ ստորաբաժանում առաջին անգամ մասնակցել է ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում անցկացված «Լավագույն համատեղ ջանք 2002» զորավարժություններին:
2005-Վրաստանի Մարնեուլի շրջանի Սադախլո գյուղում անհետացել է տեղի մոլլա Հաջի Ֆալանգովը: Գյուղացիները փակել են Վրաստանից Հայաստան մտնող ավտոճանապարհը՝ պահանջելով «վերադարձնել մոլլային»:
2007-«Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի:
2012-«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մայոր Վահե Ավետյանը մահացել է։
2018-«Դեմ եմ» շարժումը հայտարարել է, որ շարունակում է պայքարը ընդդեմ պարտադիր կուտակայինի:
ԱՇԽԱՐՀ
1520-վախճանվել է ացտեկների վերջին թագավոր Մոնթեսումա Երկրորդը:
1613-Շեքսպիրի «Հենրիխ VIII» ներկայացման պրեմիերայի ժամանակ հրդեհվել է Գլոբուս թատրոնը:
1880-Հաիթին միացվել է Ֆրանսիային:
1888– Մյունխենում կայացել է Ռիխարդ Վագների «Փերիներ» օպերայի պրեմիերան:
1900– ծնվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, որը հայտնի է դարձել «Փոքրիկ իշխանը» պատմվածքով:
1916-կայացել է «Բոինգ» ընկերության առաջին ինքնաթիռի թռիչքը:
1920– Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ը Մադրիդի ֆուտբոլային ակումբին շնորհել է «Արքայական» տիտղոսը, որը իսպաներեն հնչում է «Ռեալ»:
1945-ԽՍՍՀ-ը և Չեխոսլովակիան ստորագրել են համաձայնագիր Անդրկարպատյան Ուկրաինան Ուկրաինական ԽՍՀ-ին միացնելու մասին:
1964-ստեղծվել է հեռուստացույցի հեռակառավարման վահանակը:
1976-Սեյշել յան կղզիները հայտարարել են իրենց անկախությունը:
1985-Նյու Յորքում աճուրդով 2,229 միլիոն դոլարով վաճառվել է Ջոն Լենոնի հին «Rolls Royce» ավտոմեքենան:
1995-Սեուլում փլվել է Sampoong սուպերմարկետը, որի փլատակերի տակ է մնացել 502 մարդ:
1996– Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Աբու-Սալիմ բերդում տեղի ունեցած ապստամբության ճնշման ժամանակ զոհվել է մոտ 1200 կալանավոր:
2007-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել է առաջին iPhone-ը:
2011– թողարկվել է Դրուփալ կայքի կառավարման համակարգը:
Կամո Խաչիկյան



