Տղամարդուն կինը գտել է դանակը կրծքավանդակում խրված
SOCIETY«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 66-ամյա մի տղամարդ, կրծքավանդակում՝ դանակ խրված: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը:
Նա պատմեց, որ Ջրվեժում ապրող քաղաքացուն բերել են երեկ՝ հունիսի 23-ին, առավոտյան ժամը 8:15-ին: Կատարվել է վիրահատություն, հեռացվել է փայծաղը, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շուտով տեղափոխվելու է հիվանդասենյակ: Վիճակը միջին ծանության է, կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ տղամարդուն գտել է կինը։ Վերջինիս կանչերին զուգարան մտած ամուսինը չի արձագանքել, եւ կինը բացել է զուգարանի դուռն ու տեսել արնաշաղախ ամուսնուն, դանակը՝ կրծքավանդակում խրված։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



