Տղամարդուն կինը գտել է դանակը կրծքավանդակում խրված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 66-ամյա մի տղամարդ, կրծքավանդակում՝ դանակ խրված: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը:
Նա պատմեց, որ Ջրվեժում ապրող քաղաքացուն բերել են երեկ՝ հունիսի 23-ին, առավոտյան ժամը 8:15-ին: Կատարվել է վիրահատություն, հեռացվել է փայծաղը, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շուտով տեղափոխվելու է հիվանդասենյակ: Վիճակը միջին ծանության է, կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ տղամարդուն գտել է կինը։ Վերջինիս կանչերին զուգարան մտած ամուսինը չի արձագանքել, եւ կինը բացել է զուգարանի դուռն ու տեսել արնաշաղախ ամուսնուն, դանակը՝ կրծքավանդակում խրված։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



