Սիրական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը Համայի ավիաբազայի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՍիրիացի զինծառայողները՝ Ազգային պաշտպանական ուժերի աշխարհազորայինների աջակցությամբ, շաբաթ հետ են մղել ահաբեկիչների հարձակումները Համա նահանգային կենտրոնի (Դամասկոսից 220 կմ հեռավորությամբ) շրջակայքում գտնվող ավիաբազայի դեմ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցին, «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հարձակման ժամանակ անօդաչու են կիրառել, որը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգով ավիաբազային մոտենալիս:
Հակառակորդի հարձակումները հետ մղելուն միացել է հրետանին, որը հարվածներ է հասցրել զինված խմբավորումների դիրքերին և դրանց աջակից գծերին Էն-Նիքար և Էլ-Հոբեյթ բնակավայրերի միջև ընկած հատվածում: Արդյունքում մի քանի միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



