Սիրական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը Համայի ավիաբազայի ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի զինծառայողները՝ Ազգային պաշտպանական ուժերի աշխարհազորայինների աջակցությամբ, շաբաթ հետ են մղել ահաբեկիչների հարձակումները Համա նահանգային կենտրոնի (Դամասկոսից 220 կմ հեռավորությամբ) շրջակայքում գտնվող ավիաբազայի դեմ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցին, «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հարձակման ժամանակ անօդաչու են կիրառել, որը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգով ավիաբազային մոտենալիս:
Հակառակորդի հարձակումները հետ մղելուն միացել է հրետանին, որը հարվածներ է հասցրել զինված խմբավորումների դիրքերին և դրանց աջակից գծերին Էն-Նիքար և Էլ-Հոբեյթ բնակավայրերի միջև ընկած հատվածում: Արդյունքում մի քանի միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



