Դամասկոսի արվարձանում գտնվող զինվորական պահեստի տարածքում պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSՊայթյուն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մաշուր ադ-Դումմար արվարձանային շրջանում գտնվող բանակային պահեստի տարածքում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, զինամթերքով համալրված պահեստում պայթյուն է որոտացել չոր այրվող խոտաբույսերից տարածված կրակի հետևանքով:
Սիրիական հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր, որ Դամասկոսում ուժեղ պայթյուն է լսվել: Դրանից հետո հեռուստատեսությունը նշել էր, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքից արևմուտք տեղակայված զինվորական կառույցների տարածքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



